FASHIONFashion News

PETOOR BY GABRIELLE1920 | ՆՈՐ ԿԱՊՍՈՒԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

22/11/2016
petoor-7

Նորաստեղծ հայկական ապրանքանիշերի շարքում Petoor-ը բավական ակտիվ է և մշտապես փնտրում է համագործակցության հետաքրքիր հնարավորություններ: Կարճ ժամանակահատվածում Petoor x Seraphima կապսուլային հավաքածուն ներկայացնելուց հետո, ապրանքանիշն արդեն պատրաստել է նոր անակնկալ: Այս անգամ համագործակցությունը կայացել է Gabrielle1920-ի հետ: 

Կապսուլային հավաքածուն ունի տոնական տրամադրություն և հենց այդ է պատճառը, որ ներկայացվում է ամանորյա տոների նախօրեին: Մոդելների մեջ կարելի է տեսնել ինչպես դասական սևի, այնպես էլ ոսկեգույնի երանգներ: Ոճային տեսանկյունից հավաքածուն պահպանել է Petoor-ին հատուկ գիշերազգեստային ուղղվածությունը, որը համադրվել է մի փոքր grange երանգներով: Ինչ վերաբերում է օգտագործված կտորներին, ապա, հավաքածուի մեջ կարելի է տեսնել թավիշ, թեփուկային էֆֆեկտով գործվածքներ և մետաքս:

Ներկայացնում ենք ձեզ հավաքածուի lookbook-ը: Բոլոր մոդելները հնարավոր կլինի ձեռք բերել Petoor ապրանքանիշի խանութ-սրահից:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Petoor

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.