FASHIONFashion NewsMade in Armenia

ROCK BABY, ROCK | PETOOR-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ FW’ 19/20 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

02/10/2019

Petoor-ային նոր հավաքածուն ոգեշնչված է 70-ականների քաղաքային շիկով, նոր աշուն-ձմեռ 2019-20 հավաքածուն առաջարկում է 70-ականների էսթետիկան՝ որպես զգացողություն և աշնանային գունային գամման՝ որպես պատկերընկալում:

Կաշի, անջրանցիկ, խշխշան գործվածքներ, ջրի պես հոսուն մետաքս, ամենուր հանդիպող դարսերը՝ համադրված ազատ, խալաթային ուրվագծերի հետ. ահա այն բաղադրիչները, որոնցից կազմված է Petoor-ի նոր աշուն-ձմեռ 2019-20 հավաքածուն:

Նոր հավաքածուն կազմված է մեծամասամբ կրելի, casual հագուստի մասերից, առկա են Petoor-ի խալաթային զգեստներն ու պիժամա-ժակետները, հարմարավետ ամենօրյա տաբատներ և թեթև աշնանային վերարկուներ:

Մեծ մետաքսյա բանտերով զարդարված զգեստներն ու վերնաշապիկները ճիշտ հակադրության մեջ են կաշվե զգեստների հետ: Ապրանքանիշը խորհուրդ է տալիս գոտկատեղում ձգվող երիզով հավաքված կաշվե ժակետները կրել լայն դարսածալով շագանակագույն կապրի տաբատով:

Petoor ստեղծագործական թիմն իր այս հավաքածույով առաջարկում է վերանայել դենդիների, գաղտնի գործակալների ու տարբեր այլ արկածների մասին պատմող ֆիլմերը 70-ականներից, փորձեք փակել աչքերն ու մտովի հետ գնալ կես դար, երբ կյանքում ամեն մանրուք նշանակություն ուներ, ամեն ինչ այնքան արագ չէր, որքան այժմ, երբ տղամարդիկ գիտեին, թե ինչպես է պետք վարվել իսկական լեդիի հետ, իսկ կանայք հաճույք էին ստանում թույլ և անպաշտպան լինելուց:

Petoor նոր աշուն-ձմեռ 2019-20 հավաքածուն արդեն ներկայացված է 5Concept խանութ-սրահում Սայաթ-Նովա 5 հասցեում: Հավաքածուի lookbook-ի նկարահանում իրականացրել է լուսանկարիչ Գագիկ Պետրոսյանը, մոդելի վարսահարդարումն ու դիմահարդարումը՝ Haze սրահը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.