Petoor և IQOS բրենդները կրկին նորություն ունեն:
Այս անգամ երկու ապրանքանիշերը ներկայացնում են ”Petoor Inspired by IQOS” թևնոցները, որոնք ստեղծ վել են հատուկ IQOS ոճով՝ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար։
Թևնոցները պատրաստված են բնական քարերից և դրվագված արծաթյա չարմով: Թևնոցները նախատեսված չեն վաճառքի համար, դրանց երջանիկ տերերը կլինեն նրանք, ովքեր ձեռք կբերեն IQOS աքսեսուարների գծից մի քանի նմուշ:


Նվերը մատուցվում է հատուկ տուփի մեջ, որը բացելիս ձեզ սպասելու է հետևյալ գրառումը.
Շնորհավորու՛մ ենք, Ձեր ձեռքերում է ”Petoor Inspired by IQOS” բացառիկ զարդերի շարքից մի նմուշ: Բնական քարերից հավաքված թևնոցը դրվագված է ֆիրմային արծաթյա կախազարդով, որ մշակվել է հատուկ IQOS հավատարիմ հաճախորդների համար: Կապույտ երանգ ունեցող «վագրի աչքը» օժտված է բազմաթիվ էներգետիկ հատկություններով, ընդունված է համարել, որ այն կրողին օգնում է արագ կողմնորոշվել մարտավարական որոշումներ կայացնելիս, խորհրդանշում է ուժ և հաջողություն է բերում աշխատանքային առաջխաղացման մեջ:
Շնորհանդես-երեկոյի ընթացքում ներկայացվեցին նորաձևության ժամանակակից միտումները, իսկ Ագա Քանքանյանը երկայացրեց դիմահարդարման տեխնիկաներ։ Այս մասին մենք կպատմենք մեր մյուս հրապարակման մեջ:

Երեկոյի հյուրերը վայելեցին բարձրակարգ երաժշտություն Միքայել Ոսկանյանի և Beatman-ի կատարմամբ, ճաշակեցին գունագեղ կոկտեյլներ Chino հայկական արտադրանքից:




