Հայկական Petoor ապրանքանիշն անում է մեկ քայլ առաջ` գործունեության շրջանակն ընդլայնելով մինչև խնամքի միջոցների ներկայացում:
Body Care Collection-ը մարմնի խնամքի երեք միջոցներից բաղկացած հավաքածու է, որը գալիս է լրացնելու, հարստացնելու ու էլ ավելի հաճելի դարձնելու ակտիվ կենսակերպով ապրող երիտասարդ կնոջ կամ դեռատի աղջկա առօրյան: Վարդագույն լիլիայի նուրբ բույրը, որով հագեցած են խնամքի միջոցներից յուրաքանչյուրը և հավաքածուն համալրող բուրավետ մոմը, ազդարարում է գարնան սկիզբը, բացում սիրո ու երազկոտ տրամադրության հաղթարշավը:
Հավաքածուի մեջ ներառվել է լոգանքի գել, որը տոնուսավորում է, նրբորեն մաքրում՝ միաժամանակ սնուցելով և հանգստացնելով մաշկը: Երիցուկի էքստրակտը հանգստացնում է մաշկը, թեյի ծառի էքստրակտը՝ տոնուսավորում, բուսական ծագման գլիցերինն ապահովում է խոնավության անհրաժեշտ քանակը, իսկ ալոե գելը հարթեցնում և առաձգական է դարձնում մաշկը: Գելը հագեցած է նաև բնական եթերային յուղերի խառնուրդով, որոնց նուրբ բույրը, խնամքի միջոցն օգտագործելիս, արոմաթերապիայի հրաշալի չափաբաժին է նվիրում:
Հաջորդը ″Petoor″ մարմնի քսուքն է: Քսուքի բաղադրության մեջ շի ծառի յուղն է, որը սնուցում և խոնավացնում է մաշկը՝ խթանելով կոլագենի արտադրությունը, որ պատասխանում է առաձգականության համար, ծիրանի կորիզի յուղը սնուցում է, խոնավացնում, վերականգնում մաշկը ակտիվ վիտամին F-ի շնորհիվ, մակադամիայի յուղը բարձրացնում է տոնուսը և նորից խթանում առաձգականությունը: Քսուքը հագեցած է նաև բնական եթերային յուղերի խառնուրդով, որոնց նուրբ բույրը խնամքի միջոցն օգտագործելիս արոմաթերապիայի հրաշալի չափաբաժին է նվիրում:
Եվ ամենավերջում, ″Petoor″ փիլլինգ միջոցը: Այն նախատեսված է զգայուն մաշկի համար: Խնամքի այս միջոցն ունի փրփուրային-քսուքային կազմություն, ինչը հնարավորություն է տալիս նրբորեն հեռացնել մաշկի վերին, մեռուկացած շերտը՝ առանց վնասելու այն: Փիլլինգային քսուքը նաև սնուցում ու խոնավացնում է, այն պատրաստված է բնական հիմքի վրա:
Իսկ տանը սպա տրամադրությունը պահելու համար Petoor-ն առաջարկում է ″Love Vibes″ բուրավետ մոմը, որը Body Care հավաքածուի տրամաբանական շարունակությունն է: Այն կրկնում է խնամքի միջոցներին հատուկ նուրբ լիլիայի բույրը, որ միահյուսված է մի քանի տասնյակից ավելի այլ ծաղիկների բույրերի հետ: Գարնանային տրամադրության, ռոմանտիկ, երազկոտ երեկոյի լավագույն սկիզբը ռոմբաձև նախշով զարդարված ապակե բաժակի մեջ թրթռացող կրակի լեզվակը կարող է դառնալ: Այս երեկո բառերն ավելորդ են, ծաղկիների բույրը թող փոխանցի ձեր տրամադրությունը, իսկ մաշկի թավիշը խոսի ցանկությունների մասին:
Petoor խնամքի միջոցները վաճառքի համար հասանելի են բրենդային խանութում (Yerevan Mall) և 5Concept մուլտիբրենդային խանութում (Տերյան 65): Միջոցները ներկայացված են նաև փոքր տարրաներով՝ նախատեսված ճամփարդության համար:
Ի դեպ, ևս մեկ հաճելի փաստ: Beauty նորույթները կիրառվելու են նաև նորաբաց Palette Beauty Cafe-ում, որը գտնվում է Պուշկին 49 հասցեով: Հենց այստեղ մենք կարողացանք ծանոթանալ նոր պրոդուկտներին: