FASHIONFashion NewsMade in Armenia

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ | PETOOR SILVER

13/01/2019

Petoor Silver-ը ներկայացնում է արծաթյա զարդերի նոր շարք: 

Նոր հավաքածուն ոգեշնչված է երկրաչափական ֆորմաներից, եռանկյունն ու շրջանն իրենց տիեզերական զարգացումներն են ապրում նոր հավաքածուի մեջ՝ դառնալով բազմաշերտ, բայց մինիմալիստական համադրություն մի կողմից, և ելման կետ կամ ուղղություն ունեցող շեղված շրջան՝ մյուս կողմից:

Մինիմալիզմը՝ որպես այժմ նորաձևության և դիզայնի մեջ ընդհանրապես ամենատարածված միտում, դարձել է հավաքածուի առանցքը: Ուրվագիծ, ֆակտուրա, շերտավորումներ… Զարդերից յուրաքանչյուրում կարող եք գտնել էսթետիկայի ձեր ընկալումը, երկրաչափական ամեն ձև համապատասխանում է դիմագծի, դեմքի օվալի որևէ տեսակի, մնում է միայն գտնել ձերը:

petoor silver 3 petoor silver 2 petoor silver

Շարքի երկրաչափական էտյուդներից յուրաքանչյուրը ներկայացված է ամբողջական հավաքածուի տեսքով՝ մատանի, վզնոց կախազարդով, ականջօղեր, և այս բաղկացուցիչները կարելի է կրել և ձեռք բերել ինչպես միասին, այնպես էլ միմյանցից զատ:

petoor silver 6 petoor silver 5 petoor silver 4

Petoor Silver նոր հավաքածուն արդեն ներկայացված է 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով:

petoor silver 7

Ֆոտոշարքի լուսանկարիչ՝ Գագիկ Պետրոսյան
Ոճը՝ Սիրարփի Ադամյան
Մոդել՝ Լիլիթ Քոչարյան 
Դիմահարդարում և վարդահարդարում՝ Haze

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.