Հագուստի արտադրությամբ զբաղվող Petoor ապրանքանիշը ներկայացրել է իր առաջին՝ Petoor Silver արծաթյա զարդերի շարքը:
Արծաթյա զարդերի հավաքածուն ունի բնության և վերացական մոտիվներ: Զարդերը բարձր հարգի արծաթից են, մոդելներից մի քանիսը զարդարված են կիսաթանկարժեք քարերով:
Petoor Silver հավաքածուն ներկայացված է Տաշիր ԱԿ-ի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և Տերյան 65 հասցեով գտնվող 5Concept մուլտիբրենդային խանութ-սրահում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Petoor
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է