Հայկական Petoor ապրանքանիշը ներկայացրել է նոր գարուն/ամառ ՛17 հավաքածուն:
Ինչպես նշում են ապրանքանիշի ներկայացուցիչները, Petoor գարուն/ամառ՛ 17 հավաքածուն ստեղծվել է երիտասարդ, ռոմանտիկ կնոջ համար, ով զգում է սիրո շունչը, հրապուրված է գեղեցկությամբ, նույնչափ մոտ է թե՛ բնությանը, թե՛ քաղաքային ակտիվ առօրյային: Սա այն կնոջ կերպարն է, ով իր տեսակով գարուն է:
Հավաքածուի մեջ ներառված մոդելները ներկայացված են գունային վառ ներկապնակով: Որպես առանձնահատուկ էլեմենտ՝ ճպուռի տեսք ունեցող դեկորատիվ մասնիկների առկայությունն է զգեստների վրա:
Ապրանքանիշն իր ուշադրությունը սևեռելով կնոջ այն տեսակի վրա, ով ապրում է լիարժեք ու ռիթմիկ կյանքով՝ ստեղծել է հավաքածու, որը կհամապատասխանի ցանկացած հնարավոր իրավիճակին և առիթին:
Հավաքածուի մեջ կարելի է գտնել 90-ականներին բնորոշ գործվածքներ, խալաթի ձևվածք ունեցող զգեստներ, լայն փողքերով տաբատներ, թեթև ժակետներ, շիֆոնե կոկտեյլային և երեկոյան զգեստներ և առօրյայում կիրառելի գիշերազգեստային կոստյումներ:
Petoor գարուն/ամառ ՛17 հավաքածուն արդեն ներկայացված է Տաշիր ԱԿ–ի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով: