Books

ՖԻԼ ՆԱՅԹԻ ԲԵՍԹՍԵԼԵՐ «ԿՈՇԿԱՎԱՃԱՌԸ» ԳԻՐՔՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ

15/02/2020

Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը թարգմանվել է հայերեն: Մոտիվացնող այս գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

New York Times-ի «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին: Nike-ն ամենաճանաչված համաշխարհային բրենդն է, իսկ նրա հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, ով երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ Adidas սպորտային կոշիկներ գնել:

Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողանում է այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր Nike ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերության, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

«Կոշկավաճառը» գիրքը հայերեն թարգմանությամբ արդեն ներկայացված է գրախանութներում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.