FEMMEStyle

PHOENIX 2020 | JUST BLACK ԲՐԵՆԴԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

17/12/2019

Just Black կոնցեպտուալ բրենդի նոր Phoenix 2020 հավաքածուն ներկայացնում էր 55 լուք՝ յուրաքանչյուրն ստեղծված կրակի, մոխրի և ածխի մոտիվներով՝ տարբեր դետալների օգնությամբ արտացոլելով Phoenix 2020-ի կերպարն ու շքեղ գեղեցկությունը:

Phoenix 2020 հավաքածուն խորհրդանշում է ուժ, պայքար, ոգի և վերածնունդ և առանձնանում է նախորդներից. Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն այս անգամ շեշտը դրել է փյունիկի խորհրդանիշ կրակագույնի վրա՝ քաղաքային ոճից անցում կատարելով դեպի դասական և կոկտելային ոճ:

Շեղվելով նորաձևության կանոններից՝ Just Black-ը միանգամից ներկայացնում է աշուն-ձմեռ և գարուն-ամառ հավաքածուններ՝ 2020 թվականի ողջ գաղափարախոսությունը ներդնելով հենց Phoenix 2020 կոնցեպտում:

Just Black բրենդը հիմնադրվել է 2017 թվականին Գայանե Մանուկյանի կողմից, ում համար ոգեշնչման աղբյուրը սևն է, որն իր մեջ համախմբում է բնության բոլոր գույները՝ առաջացնելով տարաբնույթ զգացմունքներ: Բրենդի ստեղծարար թիմի նպատակն է սև գույնը մատուցել նորովի և փոխել գույնի մասին ընկալումներն ու կոտրել առկա կարծրատիպերը:

Հայկական նորաձևության մեջ այն առաջին բրենդ է, որը ներկայանում է ամբողջապես և բացառապես սևի տարբեր երանգների լուքերով՝ հագուստից մինչև աքսեսուարներ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Ցուցարության ընթացքում որպես DJ հանդես եկավ նաև Just Balck-ի դիզայներ Գայանե Մանուկյանը` ներկայացնելով Phoenix 2020 համանուն երաժշտական վինիլը: Just Black կոնցեպտուալ բրենդի Phoenix2020 հավաքածուի ցուցադրությունն ուներ իր՝ Black Melancholy բույրը (Cosmotheca)-ի կողմից և համը՝ Black&Ginger կոկտեյլը Johnnie Walker վիսկիով:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.