ARTLifestyle

ՊԻԿԱՍՈՅԻ ԳԼՈԻԽԳՈՐԾՈՑԸ ԿՇՐՋԱԳԱՅԻ ԱՃՈՒՐԴԻՑ ԱՌԱՋ

21/02/2018
feature2018

Պաբլո Պիկասոյի «Woman with a Beret and a Plaid Dress» կտավը կուղարկվի Ասիայով շրջագայության, որին կհաջորդի Sotheby’s լոնդոնյան աճուրդի տանը ներկայացվելը: 

Պիկասոյի այս աշխատանքը դառնալու է իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի գործերի աճուրդի մեխը: Կտավը ստեղծվել էր նույն տարում, ինչ Պիկասոյի մեկ այլ հայտնի «Guernica» աշխատանքը՝ 1937-ին: Սա առաջին անգամն է, ինչ կտավը ներկայացնում է շուկայում, այն գնահատվել է մոտավորապես 36.5 մլն. ֆունտ սթերլինգ:

Шедевр-Пикассо-поедет-в-азиатский-тур-перед-аукционом

Կտավն առնչվում է նկարչի կյանքի հետաքրքիր դրվագի և արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ:«Woman with a Beret and a Plaid Dress» կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ Պիկասոյի մուսա Մարի-Թերեզա Ուոլթերին փոխարինելու եկավ նրա ոգեշնչանքի նոր աղբյուրը՝ Դորա Մաարը: Պիկասոյի կենսագրության մասնագետները նշում են, որ կյանքի հենց այս փուլում նկարիչը փոխեց ձեռագիրը: Պիկասոյի կտավներում նկատելի են դառնում ավելի կոպիտ ուրվագծեր, մուգ երանգներ: Չնայած որ «Woman with a Beret and a Plaid Dress» կտավում պատկերված է Մարի-Թերեզա Ուոլթերը: Կարծիք կա, որ կտավի ստվերում երևածող դիմագիծն էլ ներկայացնում է Դորա Մաարին, իսկ ամբողջ կտավը նկարչի զգացմունքների երկակիության մասին է: 

«Woman with a Beret and a Plaid Dress» կտավն աճուրդի կներակայացվի հունվարի 28-ին: 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել