LifestyleMusic

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՄԱՆԴԱ ՖՈՐՍԱՅԹԸ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀՅՈՒՐԵՐ

14/03/2017
zukerman

«Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին:  Տարվա իրադարձային համերգների շարքը սկիզբ կառնի լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:

Երաժիշտը փառատոնի շրջանակներում  Երևանում հանդես է եկել «Ցուկերման ՉեմբըրՓլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Փառատոնը ջանք չի խնայել գերաստղին Հայաստանի հետ ընկերացնելու համար:

Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Image may contain: 2 people

Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:

“Հեռանկարների” շրջանակներում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը`ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ գրեմմիմրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը, այլ նշանակալից միջոցառումների շրջանակներում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում: 

«Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում էԵվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքինքաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների:

Կարդալ նաև

Մեկնաբանել