FASHIONFashion BusinessFashion News

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ PIRELLI-2019 ՕՐԱՑՈՒՅՑԸ

20/08/2018
feature2018

Շոտլանդացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնն այս անգամ իր տեսախցիկի օբյեկտիվն ուղղել է Լետիցիա Կաստայի, Ջիջի Հադիդի, Միսթի Կոուպլենդի, Ջուլիա Գարների, Սերգեյ Պոլունինի վրա: Հենց այս մարդիկ են լինելու Pirelli-2019 օրացույցի դեմքերը:

Եթե լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի անունը անհայտ է ձեզ, ապա նրա աշխատանքները միանշանակ դուք գիտեք: Հենց նա է Սթիվ Ջոբսի, Ալֆրեդ Հիչքոկի, Քեյթ Մոսսի և մի շարք այլ հայտնիների թանգարաններում ցուցադրվող դիմանկարների հեղինակը:

Pirelli-2019 օրացույցն այս տարի պատմելու է չորս կանանց պատմություն՝ ներկայացնելով նրանց զգացմունքները, սիրահարվածությունն ու ձգտումները:


Լետիցիա Կաստան ներկայանում է նկարչուհու կերպարում, ով աշխատում է իր սիրելի պարողի քանդակի վրա:

laetitia casta-point89laetitia casta-point89laetitia casta-point89laetitia casta-point89laetitia casta-point89


Ջիջի Հադիդին բաժին է հասել «հարուստները նույնպես լաց են լինում» բովանդակությամբ կերպար: Նրա կերպարը հարուստ է, բայց դժբախտ, ով մխիթարություն է գտնում իր միակ ընկերոջ հետ խոսելիս: Ի դեպ, մոտիկ ընկերոջ կերպարը ներկայացնում է դիզայներ Ալեքսանդր Վենգը:

gigi hadid-point89gigi hadid-point89gigi hadid-point89gigi hadid-point89gigi hadid-point89gigi hadid-point89


Միսթի Կոուպլենդը մարմնավորում է բալետտի տաղանդավոր պարուհու, ով երազում է մեծ բեմերի մասին, բայց գումար է վաստակում մերկապարով զբաղվելով:

misty copeland-point89misty copeland-point89misty copeland-point89misty copeland-point89


Իսկ Ջուլիա Գարները լուսանկարչուհի է, ում անիրականալի երազանքը դիմանկարիչ դառնալն է:

Julia Garner-point89Julia Garner-point89Julia Garner-point89Julia Garner-point89Julia Garner-point89

Չորս լիարժեք ֆոտոշարքերի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Նյու Յորքում և Մայամիում: Լուսանկարները կարծես հայացք են կողքից, կերպարներից և ոչ մեկը չի նայում տեսախցիկի օբյեկտիվին:

Pirelli օրացույցներն արդեն երեք տարի է ինչ դադարել են ուղղակի գեղեցիկ ֆոտոշարքի գաղափար լինելուց: 2016-ին հայտնի Էննի Լեյբովիցը, օրինակ, իրական հեղափոխություն արեց, ֆոտոշարքի հերոսուհիների դերում ընտրելով ոչ թե իդեալական կազմվածք ունեցող մոդելների, այլ տարբեր ոլորտներում կայացած և տարբեր տարիքային խմբերին պատկանող 13 կանանց՝ սկսած Յոկո Օնոյից մինչև Նատալյա Վոդյանովա և Սերենա Ուիլյամս: Մեկ տարի անց Պիտեր Լինդբերգը ներկայացրեց հոլլիվուդյան դերասանների դիմանկարների հայտնի շարքը, որոնցում երևում էին նրանց մաշկի բոլոր թերությունները, տարիքային կնճիռներն ու անհարթությունները: Հիշեցնենք, որ 2018 թվականի օրացույցում ներգրավվել էին բացառապես սևամորթ մոդելներ՝ Ուվուպի Գոլդբերգը, Պի Դիդին, Լուպիտա Նիոնգոն: Լուսանկարիր Թիմ Ուոլքերը ներկայացրել էր նրանց «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության կերպարների մեջ:

Pirelli-2019 օրացույցի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի այս տարվա նոյեմբերին: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.