Fashion News

TOMMY HILFIGER, BALENCIAGA, ACNE STUDIOS ԵՎ DELPOZO | ԱՌԱՋԻԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07/12/2017
feature2017

Balenciaga բրենդի մոտ անդադար փոփոխություններ են: Բրենդը միացնում է տղամարդկանց և կանացի հագուստի ցուցադրությունները, մեկնարկը տրվում է աշուն/ձմեռ 2018 սեզոնից: Այսպիսով՝ առաջին համատեղ ցուցադրությունը տեղի է ունենալու Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում՝ մարտ ամսին: Balenciaga-ն նաև պլանավորում է գալիք տարվա հունվար ամսին ներկայացնել տղամարդկանց հագուստի pre-collection:

balenciaga-point89

Acne Studios-ն որոշել է միացնել կանացի հագուստի pre-collection-ը սեզոնայինի հետ և ներկայացնել այն տարվա մեջ երկու անգամ Փարիզում տեղի ունեցող բարձր նորաձևության շաբաթների ընթացքում: Այսպես են աշխատում նաև Rodarte և Proenza Schouler ապրանքանիշերը: Ընկերության գործադիր տնօրեն Մատիաս Մագնուսոնի խոսքերով՝ ապրանքանիշը նման քայլի է դիմում առավել ուժեղ դիզայն ստեղծելու համար:

acne-studios-point89

Իսկ եկող տարվա փետրվար ամսից Delpozo բրենդը կտեղափոխի նյույորքյան ցուցադրությունները դեպի Լոնդոն: Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ապրանքանիշը ցանկանում է ավելի մեծ ուշադրության ալիք ապահովել Լոնդոնում բացված նոր ցուցասրահի նկատմամբ:

delpozo-point89

Եվ անդրադառնանք մեր կողմից սիրված ապրանքանիշերից ևս մեկին՝ Tommy Hilfiger-ին: Գալիք գարնանը Միլանի նորաձևության շաբաթի ընթացքում Tommy Hilfiger-ը և մոդել Ջիջի Հադիդը կներկայացնեն փորձնական նոր շարք՝ #TommyNow: Շոուն անցկացվելու է «see now buy now» (տես հիմա, գնիր հիմա) ֆորմատի մեջ: Շարքը կմիավորի տղամարդկանց և կանացի հագուստի հավաքածուները, ինչպես նաև Tommy x Gigi համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված վերջին կապսուլային հավաքածուն:

tommy-hilfiger-point89

 

Աղբյուրը՝ ©BOF
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.