BeautyBeauty News

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

03/04/2017
o-COSMETIC-SURGERY-facebook-1160x580

Գեցեցկությունը զոհեր է պահանջում կամ «Վեներա»-ի փոսիկները, selfie պլաստիկա և այլ հատուկ էֆֆեկտներ:

Պլաստիկ վիրահատությունը վաղուց դադարել է լինել անհրաժեշտ բժշկական միջամտության մաս և բնածին կամ ձեռքբերովի արտաքին արատների, թերությունների շտկման տարբերակ: Մեր օրերում պլաստիկ վիրահատությունը նորաձևության սովորական գործիքներից մեկն է, որի միջոցով հնարավոր է իրականացնել դեմքի և մարմնի ցանկացած, անգամ տարօրինակ փոփոխություն: Լինելով նորաձևության գործիք՝ վերջինիս ոլորտում ձևավորում են միտումներ, որոնց մի մասն արագ ի հայտ գալու հետ մեկտեղ նաև շատ արագ վերանում են, իսկ մարդիկ չեն ցանկանում ժամանակակից հետ մնալ և փոփոխվում են նորաձևության հետ համընթաց:

Lazy Fashion Stylist - Injury:

Դու թրենդային ես…

Նախապես նշենք, որ մեզ համար բավական տարօրինակ է խոսել պլաստիկ վիրաբուժության սեզոնային թրենդերի մասին, քանի որ մենք ավելի շատ սովոր էինք տվյալ եզրույթը կիրառել հագուստի, աքսեսուարների և դիմահարդարման վերաբերյալ: Ինչևէ…

2017 թվականին աննկարագրելի պահանջարկ են ստացել ոչ սովորական վիրահատությունները, որոնց արդյունքում դեմքի և մարմնի վրա ստանում են հատուկ էֆֆեկտներ: Սովորական ռինոպլաստիկայի, մամոպլաստիկայի, լիպոսակցիայի և փոքր թերությունների շտկման համար կատարվող միջամտությունների կողքին իրենց ամուր դիրքերն են հաստատում՝

  • «Վեներա»-ի փոսիկները: Այս փոսիկները տեղակայված են մեջքի հատվածում ողնաշարի երկու կողմերում՝ իրանի բարձրության վրա: Վիրահատությունը համարվում է ոչ այդքան բարդ և արդյունքը բավական գեղեցիկ է նայվում, բայց էսթետիկ գեղեցկությունը պահպանվում է մինչ այն պահը, երբ կազմվածքը ձիգ է ու սլացիք:
    Image result for ямочки венеры
  • «Հրեշտակային» փոսիկներ այտերի վրա, որոնք հայտնվում են ժպտալիս: Սա իրականում դիմային մկաների հատուկ կառուցվածքի արդյունք է: Այս փոսիկների երջանիկ տիրուհի դառնալու համար համատարած վիրահատություններն առաջին անգամ սկսվեցին Ասիայում, որտեղ, ի դեպ, հավասար պահանջարկ ունեին ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանակում:Image result for miranda kerr smile
  • Կոկիկ կրծքապտուկներ մուգ երանգավորմամբ: Այս թրենդի զարգացմանը նպաստեցին թափանցիկ զգեստների առատությունը պոդիումի և կարմիր գորգերի վրա, որոնց տակից դիզայներները քարոզում են ներքնազգեստ չկրել: Աղջիկները պատրաստ են զոհուղությունների գնալ զգեստի տակից երևացող կուրծքն առավել գեղեցիկ ցույց տալու համար:
     Related image
  • Ուղղահայաց խոռոչ որովայնի մկանների հատվածում: Սա հարաբերականորեն նոր միտում է և դեռ չի հասցրել շատ մեծ ծավալի մարդկանց «խելքահան» անել: Նման ուղղահայաց խոռոչն որովայնի մկանների ավանդական կառուցվածքի դեպքում շատ հազվադեպ երևույթ է: Երևի դա է պատճառը, որը պահանջարկը նման գիծ ունենալու նկատմամբ մեծանում է:

Պրակտիկան ցույց է տալիս, որ կան նաև այնպիսիք, ովքեր «Գեղեցկությունը սարսափելի ուժ է» հայտնի արտահայտությունը հասկացել են ուղիղ իմաստով, ինչի արդյունքում արվել են խելամտության սահմանների մեջ չտեղավորվող վիրահատություններ: 

  • Սրացրած ականջների ծայրեր, որոնք հիշեցնում են էլֆերին ու հրեշներին:
  • Աչքի վահանակի իմպլանտացիա, որը ստեղծում է կատվային բիբերի տպավորություն: Եվ սա դեռ ամենը չէ… վահանակը լցված է լինում կոնկրետ գույնով, երբեմն ոսկով կամ թանկարժեք քարերով:
  • «Մոխրոտիկ» վիրահատություն, որի ժամանակ կարճացվում են ոտնաթաթի մատերը:
  • Տղամարդիկ էլ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում սեփական ուժերով մորուք կամ բեղեր աճեցնել, դիմում են դեմքի հատվածում մազերի իմպլանտացիայի: 

Այսօր պլաստիկ վիրահատության ծառայություններից շատերը գնային առումով դառնում են առավել հասանելի, ինչի արդյունքում ավելի շատ մարդիկ կարողանում են օգտվել այս «ծառայությունից»: Էլ չենք ասում, որ դրանք դադարում են կրել կենսական նշանակություն, այլ միայն ապահովում են հաճախորդի էսթետիկ քմահաճույքների իրականացումը: 

* Հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ: Point89.am մեդիա հարթակը չի խրախուսում պլաստիկ վիրահատությունները, եթե վերջիներս չեն կրում կենսական կարևորություն: 

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել