Polyvore հարթակն այսուհետ ունի նոր սեփականատեր՝ Ssense ընկերությունը, որը գնումից անմիջապես հետո դադարեցրեց հարթակի գործունեությունը:
Ընկերությունը ձեռք է բերել Polyvore-ի տվյալների բազան և փնտրման համակարգը:
Polyvore-ը նորաձևության և շոփինգի սիրահարների շարքում լայն տարածում ունեցող հարթակ էր, որը թույլ էր տալիս գտնել թրենդային իրեր, ստեղծել վիրտուալ կոլաժներ և թեմատիկ ″mood board″-եր:
Այժմ polyvore.com կայք այցելող յուրաքանչյուր օգտատեր ավտոմատ տեղափոխվում է Ssense առցանց խանութ և տեսնում ″Polyvore is now Ssense″ գրությունը: Polyvore հարթակի օգտատերերը բացասական են արձագանքել այս փոփոխությանը, անգամ հայտարարել են ստորագրահավաք:
Հարթակը դառել էր իր տեսակի մեջ յուրահատուկ սոցիալական ցանց, որում գրանցվածներից և ոչ մեկին նախապես չեն տեղեկացրել սպասվող փոփոխությունների մասին: Ssense ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: