FASHIONFashion Business

PRADA-Ն ԿՐՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

17/04/2017
feature2017

Prada հոլդինգը հրապարակել է ընկերության 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի, ընկերության գործերն այնքան էլ բարեհաջող չեն եղել: 

Համաձայն հրապարակված հաշվետվության, ընկերությունը 2016 թվականին արձանագրել է ամենից ցածր տարեկան եկամուտը: 

Prada-ի զուտ շահույթը նվազել է 16%-ով (278,3 մլրդ. եվրո): Ընկերության եկամուտը նվազել է 10%-ով՝ կազմելով 3,2 մլրդ եվրո: Ընդ որում վաճառքների նվազումն արձանագրվել է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ առևտրի սեգմենտներում: 

Այս պահի դրությամբ ընկերությունը կրկին նկատում է վաճառքի տոկոսների նվազում՝ հատկապես եվրապական երկրներում: Սա պայմանավորված է զբոսաշրջիկների քանակի նվազմամբ: Բացառություն է կազմում Մեծ Բրիտանիան, որտեղ ֆունտի անկումը հանգեցրել է վաճառքների ակտիվացմանը: Նշանակալի դրական փոփոխություններ են նկատվում նաև ֆրանսիական և չինական շուկայում, որոնց կողքին Հարավային և Հյուսիսային Ամերկաներում վաճառքը նվազել է 12%-ով՝ բացառություն են Բրազիլիան և Մեքսիկան: 

Prada ընկերության գործադիր տնօրեն Պատրիցիո Բերտելլի նշմամբ՝ ընկերության մանրածախ առևտրի դինամիկան աշխարհագրականից տեղափովում է առցանց տիրույթ, ինչով պայմանավորված նրանք պատրաստ են անհրաժեշտ քանակության միջոցներ հատկացնել սեփական ինտերնետ հարթակների ստեղծման ու աաջխաղացման և արդեն գործող առցանց խանութների հետ համագործակցելու համար: Ընկերությունն անգամ առանձին աշխատանքային թիմ է ստեղծել, ովքեր զբաղվելու են թվային ինտեգրմամբ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել