Fashion Business

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն ԱՐԴՅՈՔ PRADA ԵՎ L’OREAL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25/07/2018
feature2018

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Prada ապրանքանիշը չի երկարաձգելու պայմանագիրը Puig-ի հետ:

Նշենք, որ երկու ընկերությունների միջև համագործակցությունն ունի ավելի քան 15 տարվա պատմություն, որի շրջանակներում Prada ապրանքանիշն արտադրում էր կոսմետիկ միջոցներ և օծանելիք: Վարկած կա, որ պայմանագրի խզման պատճառը վաճառքի ցուցանիշների անկումն է: Դեռ 2003 թվականին համագործակցության կնքման ժամանակ պլանավորվում էր արձանագրել մինչև 200 միլիոն եվրո եկամուտ, իսկ հաշվետվությունների համաձայն, եկամուտը կազմել է ընդամենը 100 միլիոն եվրո:

Այս ամենի հետ մեկտեղ կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող L’Oreal ընկերությունը պայմանագիր է կնքում Valentino նորաձևության տան հետ, որն, ի դեպ, վերջերս, նույնպես խզել էր պայմանագիրը Puig-ի հետ:

Կարդալ նաև

Մեկնաբանել