ArmenianMade in Armenia

PREGOMESH | ՆՈՐ ՇՈՒՆՉ ՏԱԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

22/07/2016
Pregomesh

″Pregomesh″  ապրանքանիշը, վստահաբար, առաջիններից էր, որի շնորհիվ նորաձևության հազարավոր սիրահարների ուշադրությունը սևեռվեց հայկական ազգային մոտիվներ պարունակող զարդերի և աքսեսուարների վրա:

Սկիզբը Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակն էր: Զարդերն այդ պահին ստեղծվել էին զուտ միային տեսահոլովակում և համերգային շրջագայությունների ժամանակ բեմական կերպարն առավել ամբողջական դարձնելու նպատակով: Սակայն, բավական անսպասելիորեն,  զարդերը մեծ հետաքրքրություն սկսեցին առաջացնել հարյուրավոր աղջիկների շրջանակում, ովքեր փորձում էին իրենց տատիկների զարդատուփերում գտնել նմանատիպ հին հայկական ազգային մատանիներ, գոտիներ կամ ականջօղեր ու վերջիններս համադրել ժամանակակից հագուստի հետ: Պակաս հետաքրքրվածություն չէին ցուցաբերում նաև արտերկրում: Այս ամենի տրամաբանական շարունակությունն եղավ ″Pregomesh″  ապրանքանիշի ստեղծումը:

P4

Մեկ երգի ու տեսահոլովակի շնորհիվ Սիրոշոյին հաջողվեց ցույց տալ, որ հայկական ազգային, էթնիկ բնույթ կրող զարդերն ոչ միայն պատմության մի մաս են, այլև վերջիններս կարող են իրենց լիարժեք տեղը գտնել մեր ժամանակակից առօրյայում՝ վերածվելով թրենդային աքսեսուարի, որը հնարավոր է համադրել ինչպես casual, այնպես էլ երեկոյան զգեստների հետ:

Փորձելով առավել մանրամասն ներկայացնել ″Pregomesh″ ապրանքանիշի գաղափարը և մոտեցումները, պետք է նշենք, որ զարդերի ստեղծման համար կիրառվում են միայն հայկական զարդանախշեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դարավոր պատմությունը: Զարդերից յուրաքանչյուրը Հայաստանի լավագույն վարպետների  ձեռքի աշխատանքի արդյունքն է և որի ստեղծման համար կիրառվում է միայն բարձր որակի արծաթ և  հայկական ազգային զարդերին բնորոշ կիսաթանկարժեք քարեր: Նոր մոդելների դիզայնի մշակման գործում մշտապես ակտիվ մասնակցությունն է ունենում հենց ինքը՝ Սիրուշոն:

P3

Այսօր ″Pregomesh″ ապրանքանիշը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ապրանքանիշը պարբերաբար հանրությանը ներկայանում է նոր հավաքածուներով՝ յուրաքանչյուր մոդելի միջոցով պահպանելով և նոր շունչ տալով ազգային զարդերի հարուստ պատմությանը:

Նյութը՝  ©Point89.am

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանություններ

Lucie 22/07/2016 at 13:12

Գեղեցիկ ներկայացում, Point89 ))

Պատասխանել

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.