Shopping

PREGOMESH ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ

15/04/2017
feature2017

Pregomesh ապրանքանիշը համալրվել է գարուն ՛17 նոր հավաքածուով, որի, հիմքում, ինչպես միշտ, հայկական պատմության խորքերից եկող արծաթագործության ավանդույթներն են: 

Ինչ է ներառել Pregomesh գարուն ՛17 հավաքածուն…

Այս սեզոն գերակշռող քանակ են կազմում ապարանջանները: Pregomesh-ը ներայացնում է ″Dome″ ապարանջանների 3 տարատեսակներ՝  առաջինը՝ միայն արծաթից, մյուս երկուսը՝  զարդարված փիրուզայով: 

Image may contain: one or more people


Հաջորդը ″Burma″ ապարանջանն է, որն իր դիզայնով մինիմալիստական է ու կարող է դառնալ Ձեր ամենասիրելի աքսեսուարն առօրյայի համար: 

Image may contain: one or more people


Եվ էլ ինչ նոր հավաքածու առանց ″Hmayil″ տեսակի ապարանջանի: Այս անգամ Pregomesh-ը զարդը ներկայացնում է նոր կախազարդերի համադրությամբ:

Image may contain: one or more people


Համընթաց քայլելով նորաձևության միտումների հետ` Pregomesh նոր հավաքածուի մեջ կարելի է գտնել նաև չոկեր, որը զարդարված է արևներով: Չոկերը թավիշից է: 

Image may contain: one or more people and close-up


Եվ հավաքածուն եզրափակում է ″Dome″ ապարանջանների նախշը կրկնող արծաթյա գոտին: 

No automatic alt text available.

Նոր հավաքածուն արդեն հասանելի է առցանց խանութում՝ www.Pregomesh.com 

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Pregomesh
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել