FASHIONFashion News

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ ԶԳԵՍՏՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՃՈՒՐԴԻ

12/12/2016
princess-diana

Ոճի էտալոն հանդիսացող արքայադուստր Դիանայի զգեստներից մի քանիսն անցած տարվանից ի վեր արդեն իսկ ներկայացվել էին աճուրդի:

Հերթը նրա ամենաէլեգանտ երեկոյան զգեստներից մեկինն է՝ թավշե երեկոյան զզեստին, որի հեղինակը Բրյուս Օլդֆիլդն է (Bruce Oldfield): Արքայադուստր Դիանան այդ զգեստը կրել էր Պորտուգալիայի նախագահ Մարիո Սոոարեսի կողմից կազմակերպված ընթրիքին՝ Լիսաբոնում, ուր մեկնել էր արքայազն Չարլզի հետ, 1987 թվականի փետրվարին: 

Թավշյա գեստը Christie’s աճուրդային տանն է հանձնվել 1997-ին: Սա արքայադստեր զգեստապահարանի այն հագուստներից էր, որը լավագույն կերպով ընդգծում էր Դիանայի գեղեցկությունը: Ուսերի հատվածի կտրվածքն ընդգծում էր նրա երկար վիզը, փոքր գրգռաճեղքը՝ ոտքերի նրբագեղությունն ու բարակ մեջքը: Այս պահի դրությամբ զգեստը գնահատվում է £70.000: Աճուրդը կայանալու է այս երկուշաբթի: 

Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել