Սպորտային արտադրանք ներկայացնող գերմանական Puma SE ընկերությունը 3 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ բարձրացնում է տարեկան շահույթի ու եկամտի կանխատեսումները՝ պայմանավորված ամենօրյա հագուստի ու կոշիկի վաճառքի պահանջարկի ավելացմամբ:
Ինչպես նշում են Puma ընկերության ներկայացուցիչները՝ տարեկան եկամուտը բոլոր տոկոսային հաշվարկներից և հարկումներից հետո կազմել է 205-215 մլն. եվրո, մինչ դեռ նախնական կանխատեսումների համաձայն այն պետք է լիներ 185-200 մլն. եվրո: Այս պահի դրությամբ ապրիլ – հունիս ամիսների եկամուտը գերազանցվել է 17.2 տոկոսով: Այս ամենի ֆոնի վրա նաև թանկացել են Puma ընկերության բաժնետոմսերը 5.3 տոկոսով հուլիսի 17-ին կայացած աճուրդի ժամանակ:
Հավելենք, որ Puma ընկերությունը 87%-ով պատկանում է Kering SA հոլդինգին, որին են պատկանում նաև Gucci, Alexander McQueen, Stella McCartney, Balenciaga ապրանքանիշերը:
FASHIONFashion Business