Lifestyle

ԺԱՄԱՆՑԻ ՆՈՐ ԹՐԵՆԴ՝ QUEST | ԻՆՉ Է ՍԱ ԵՎ ՈՐՏԵՂ ԽԱՂԱԼ

30/03/2017
feature2017

Նախ մի փոքր  նրա մասին, թե ինչ է ″quest″-ը, ինչպես այս ֆորմատի ժամանցը մեծ տարածում գտավ աշխարհում և ինչ պահանջարկ ունի Հայաստանում:

″Quest″-ն արկածային խաղ է, որտեղ սյուժեն կառուցված է հանելուկների, հուշումների ու իրեր գտնելու միջոցով տրամաբանական կապ կազմելու և ստացված պատասխանների վրա քայլ-առ-քայլ խաղի ընթացքում առաջադրված խնդրին հասնելու համար: Որպես այդպիսին quest խաղերն առաջնային տարածում ստացել էին համակարգչային տարբերակով, բայց աճող հետաքրքության հետ մեկտեղ խաղը ստացավ ինտերակտիվ մոտեցում՝ վիրտուալից տեղափոխվելով դեպի իրականություն: Խոսքը quest սենյակների մասին է՝ որի կանոնների համաձայն խաղացողին կամ խաղացողներին փակում են որոշակի տարածքում և որտեղից դուրս գալու համար վերջինս պետք է հատկացված ժամանակում իրեր փնտրելու ու գլուխկոտրուկներ լուծելու միջոցով գտնի բանալին: Quest սենյակի ներսում խաղացողը գտնվում է հստակ սյուժեի մեջ, ինչը խաղն իր տեսակով դարձնում է շատ յուրահատուկ: Սենյակների ինտերիերը և նրանում առկա իրերն ամբողջությամբ համապատասխանում են ընտրված սյուժեին, իսկ խաղացողի/խաղացողների մոտ ստեղծվում է ֆիլի մեջ գտնվելու տպավորություն:

Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն այսօր Հայաստանում գործում է շուրջ 20 quest սենյակ, որոնցից առաջինները բացվել են դեռ 2006-ին ու տարբեր ընկերությունների կողմից:

Մեր անթաքույց համակրանքը ժամանցի անցկացման նման տարբերակի նկատմամբ դրդեց ուսումնասիրել Երևանում առկա բոլոր տարբերակները և ընտրել լավագույնին: Սենյակներից մեկն առաջարկում է 60 րոպեի ընթացքում հուշումներ գտնել անհայտ կորած աղջկան գտնելու համար, մեկ ուրիշն առաջարկում է տարբերակ գտնել բանտից փախնելու կամ հանիբալից փրկվելու համար: Այնուամենայնիվ, բազմազանության մեջ մենք մեր հավանությանը տվեցինք Quest Chambers ընկերության կողմից ներկայացված quest սենյակներին:

Այժմ բացատրենք, թե ինչու…

Quest Chambers ընկերության կողմից առաջին սենյակները բացվել են անցած տարվա օգոստոսին՝ սյուժետային երկու տարբերակներով: Առաջինը «Ծովահենների նավի գատնիքը» թեմատիկայի մեջ է, ինտերիերը, անգամ սենյակներում հնչող ձայնն ամբողջությամբ ստեղծում է նավի վրա գտնվելու տպավարություն: Ինչու ասեցինք «սենյակներում», քանի որ quest-ը հաղթահարվում է մի քանի փուլով: Հաղթելու կամ, միգուցե, պարտվելու համար տրամադրվում է 60 րոպե ժամանակ, խաղում են 2 կամ 4 հոգուց բաղկացած թիմերով:

Image may contain: people sittingImage may contain: one or more people and people sittingNo automatic alt text available.

Երկրորդ սենյակը կրում է «Ջոկեր» թեմատիկան: Այ հենց այստեղ ենք հանդիպում Quest Chambers-ի առանձնահատկությանը: «Ջոկեր» quest սենյակում խաղն առավել քան ինտերակտիվ է: Խաղն անցնում է իրական դերասանի՝ Ջոկերի հետ: Կրկին 60 րոպե ժամանակ խնդիրները լուծելու և սենյակից դուրս գալու հնարավորություն ստանալու համար: «Ջոկեր» quest սենյակը նախատեսված է 2 հոգով խաղալու համար: Quest Chambers-ը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան 50 հասցեով, աշխատանքային ժամերը նույնպես բավական հարմար են՝ 10:00 – 00:30, տարբեր տարիքային խմբերի հետ գալ և խաղալու համար՝ իարկե նախապես խաղն ամրագրելու պայմանով:

Image may contain: 1 person, standing and outdoor

Եվս մեկ փաստ, որը չէր կարող վրիպել մեր աչքից այն է, որ Quest Chambers ընկերությունը ներկայումս հայկական շուկայում միակն է, ով  ″quest″ ֆորմատի ժամանցային վայր ներկայացնելու հետ մեկտեղ նաև առաջարկում է ֆրանչայզինգ համագործակցություն՝ իր ներուժը, փորձը և կրեատիվ լուծումները ներդնելով ″quest″ ֆորմատի այլ սենյակների բացման գործում:

Առիթ ունեցանք խոսել Quest Chambers ընկերության հիմնադիր Արամ Հովհաննիսյանի հետ:

«Մեր հիմնական նպատակն այս պահի դրությամբ կայանում է Հայաստանում quest մշակույթի զարգացման մեջ: Շատերի համար դեռ անհասկանալի է այն, որ կարող է խաղ լինել հենց մեծահասակների համար, երբեմն ստեղծվում է թյուր կարծիք, որ սա մանկական ժամանցային վայր է, ինչն իրականում այդպես չէ, քանի որ անգամ մեծահասակներն են ոչ միշտ կարողանում դուրս գալ սենյակից: Պետք է միանշանակ նշեմ նաև, որ quest անցնելու համար ֆիզիկական ուժ գործադրել առհասարակ անհրաժեշտ չէ: Quest խաղերի նկատմամբ հետաքրքրության աճման հետ պլանավորում ենք խաղեր արդեն երեխաների և մեծ խմբերի համար: Նաև փորձում ենք ֆրանչայզինգ զարգացնել, քանի որ հաճախ են դիմում հարցերով, թե ինչպես կարելի է սեփական quest-ն ունենալ, մենք էլ որոշեցինք՝ եթե կա նման պահանջարկ, ապա ինչու չօգնել անել դա որակով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Իսկ ավելի վառ պատկերացնելու համար, թե ինչ է quest-ը, ուղղակի խորհուրդ ենք տալիս գոնե մեկ անգամ խաղալ այն»:

Point89.am-ի թիմն անձամբ առիթ է ունեցել խաղալու Quest Chambers-ի սենյակներից մեկում: Պահպանելով ինտրիգան` միայն կասենք, որ խաղն անցնում է ադրենալինի բարձր չափաբաժնի ներքո, հիանալի տարբերակ է առօրյա թոհուբոհից կտրվելու համար, քանի որ 60 րոպեի ընթացքում չի կարելի կիրառել հեռախոս ու բոլոր մտքերդ միայն կենտրոնացված են գլուխկոտրուկները լուծելու վրա:

Կարող եք հետևել Quest Chambers-ի ֆեյսբուքյան էջին՝ ավել մանրամասներ իմանալու և, իհարկե, խաղ ամրագրելու համար:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©QuestChamber
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել