FASHIONFashion News

ՌԱՖ ՍԻՄՈՆՍԸ ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ՝ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

17/09/2018
feature2018

Դիզայներ Ռաֆ Սիմսոնը հայտարարել է Pink Ribbon-ի հետ համագործակցելու մասին:

Pink Ribbon-ը բելգիական կազմակերպություն է, որն աջակցում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մարդկանց և նպաստում է հիվանդության դեմ պայքարելու իրազեկման մակարդակի բարձրացմանը:

Կազմակերպության և դիզայների համագործակցության արդյունքը ″Heroes″ գրությամբ և ″R″ տարբերանշանով վարդագույն ժապավենների արտադրությունն է:

raf simons-pink ribbon-point89

Համագործակցության գաղափարախոսության համաձայն բոլոր այն կանայք, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ, իրական հերոսներ են:

Ժապավենները հնարավոր է գնել առցանց, արժեքը 3 եվրո է:

Կարդալ նաև

Մեկնաբանել