Ամերիկյան Ralph Lauren ապրանքանիշն որոշում է կայացրել փակել Նյու Յորքի 5-րդ պողոտայի վրա տեղակայված Polo ֆլագմանյան խանութը:
Ընդհանուր առմամբ Նյու Յորքում կմնա 7 խանութ և Polo Bar Restaurant ռեստորանը: Սա ընկերության բիզնես մոդելի վերակազմավորման քայլերից մեկն է: Նախատեսվում են նաև աշխատակիցների կրճատումներ: Ընկերությունը մտադրված է ներկայացնել նոր կոնցեպտի խանութներ, որոնք գրավիչ կլինեն թե լոյալ, այնպես էլ նոր հաճախորդներին:Առաջնային ընկերությունը նպատակ ունի կենտրոնանալ էլեկտրոնային կոմերցիայի զարգացման վրա և ապահովել հաճախորդների սպասարկման ավելի բարձր որակ ողջ աշխարհում: Առցանց խանութները տեղափոխվելու են Salesforce Commerce Cloud պլատֆորմի վրա:Բիզնեսի վերակազմավորման համար ընկերությունը կծախսի մոտավորապես 370 մլն. դոլար, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել 140 մլն. դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին ընկերության եկամուտը կազմել էր 1.7 միլիարդ դոլար, ինչը 12%-ով քիչ էր 2015 թվականի ցուցանիշից: Ընկերության մաքուր երկամուտը 131 մլն.-ից նվազել է մինչև 82 մլն.:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է