Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում անցկացվելու է «ReAnimania» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը: Մեկ շաբաթ շարունակ հայ հանդիսատեսին տարբեր հարթակներից ներկայացվելու են տարբեր ոճերի և տարբեր տեխնիկաների գործածմամբ նկարահանված 67 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների՝ սկսած միջանձնային հոգեվերլուծություններից, վարքագծային արդի մոլուցքներից մինչև քաղաքական, սոցիալական խնդիրներ:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը հայ հանդիսատեսի և մայրաքաղաքի հյուրերի դատին են հանձնվելու նաև վերջին տարիների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը, որոնք ընդգրկված են #ReA2016-ի լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
Այս տարի «ReAnimania» փառատոնի պատվավոր հյուրն է Բիլ Փլիմփթոնը՝ ԱՄՆ–ի ամենահայտնի, տաղանդավոր և սիրված անկախ անիմատորներից մեկը: Բիլ Փլիմփթոնը Կաննի փառատոնի մրցանակակիր է, երկու անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին The New York Times, Vogue, Vanity Fair և Rolling Stone հեղինակավոր ամսագրերում։
80-ականներին ռեժիսոր–անիմատորը նկարում էր ծաղրանկարների շարք՝ MTV հեռուստաընկերության համար, այդ կերպ հաղորդելով երաժշտական ալիքին յուրահատուկ, սատիրիկ և մի փոքր սյուրռեալիստական երանգ։
2000-ականներին անիմատորի շրջանն երաժշտական էր: 2005-ին Փլիմփթոնը ստեղծեց տեսահոլովակ Քանյե Ուեսթի և Ադամ Լեվայնի ″Heard ‘Em Say″ երգի համար, իսկ 2008-ին՝ 80 րոպեանոց ֆիլմ («Հիմարներն ու հրեշտակները»), որտեղ օգտագործվել է Թոմ Վեիթսի և Մոբիի երաժշտությունը։
Լայն լսարանին Բիլ Փլիմփթոնը հայտնի է հաչող շան մասին պատմող կարճամետրաժների շարքով՝ ″Guard Dog″, ″Guide Dog″, ″Hot Dog″ և ″Horn Dog″ .
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ReAnimania» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի ծրագիրը: Նշենք նաև, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու են նաև վարպետության դասեր:
ՀՈԿՏԵՄԲԵՐ 28
18:00 Պատկերապատման Ցուցահանդեսի բացում
19:00 Պաշտոնական Բացման Արարողություն
20:00 Բացման ֆիլմ՝ Կարմիր կրիան
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29
12:00 – 13:30 Ավարտական ֆիլմերի մրցույթ, ծրագիր 1
14:00 – 15:30 Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 1
16:00 – 17:30 Երաժշտական ֆիլմերի մրցույթ, ծրագիր 1
18:00 -19:30 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 1, “Լուսամուտի ձիերը”, Կանադա, ռեժ.՝ Ան–Մարի Ֆլեմինգ
20:00 – 21:00 Պրեմիերա, Վրեժխնդրություն, ԱՄՆ, ռեժ.՝ Բ. Փլիմփթոն
→ Անցկացման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն, փոքր դահլիճ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 30
12:00 – 13:30 Ավարտական ֆիլմերի մրցույթ, ծրագիր 2
14:00 – 15:30 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 2, “Ոչխարներ և գայլեր”, Ռուսաստան, ռեժ. Ս. Մերինով
16:00 – 17:30 Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 2
18:00 – 19:00 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 3, Psiconautas. Մոռացված երեխաներ”, Ֆրանսիա, Իսպանիա, ռեժ.՝ Պեդրո Ռիվերո, Ալբերտո Վազկես
16:00 – 18:00 Էդուարդ Նազարովի հիշատակին նվիրված ծրագրի բացում
19:00 – 21:00 Պրեմիերա. “Կարմիր կրիան”, ռեժ. Մ.Դուդոկ Դե Վիթ
→ Անցկացման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն, փոքր դահլիճ
17:00 – 18:30 Գրքի մակագրում, մասնակցությամբ՝ Բիլ Փլիմփթոն, Աբել Ալվես, Մարիա (Մահքս) Գոնսալես, Տիգրան Մանգասարյան
→ Անցկացման վայրը՝ «Արթբրիջ» գրախանութ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31
12:00 – 13:30 Ավարտական ֆիլմերի մրցույթ, ծրագիր
14:00 – 15:30 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 4, Վերադարձ, ռեժ. Մոհամմադ Էմին Համեդան
16:00 – 17:30 Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր
18:00 – 19:00 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր, “Սաբոգալ”, ռեժ. Սերխիո Մեխիա, Խուան Խոսե Լոզանո
20:00 Պրեմիերա. Ադամա, Ֆրանսիա, ռեժ. Սիմոն Ռուբի
→ Անցկացման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն, փոքր դահլիճ
18:00 – 19:30 Բիլ Փլիմփթոնի կարճամետրաժներ
→ Անցկացման վայրը՝ Միրզոյան գրադարան
16:00 – 17:00 Ընթացիկ նախագծեր. Արշալույսի լուսաբացը, BARS Media
17:30 – 19:00 Հայկական անկախ անիմացիայի 25-ամյակ
→ Անցկացման վայրը՝ Նարեկացի արվեստի միություն
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1
15:00 – 17:00 Էդուարդ Նազարովի հիշատակին նվիրված ցուցադրություն 2
→ Անցկացման վայրը՝ Միրզոյան գրադարան
12:00 – 13:30 Ավարտական ֆիլմերի մրցույթ, ծրագիր 4
14:00 – 15:30 Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 5
16:00 – 17:30 Գովազդային ֆիլմերի ծրագիր 1
18:00 -19:30 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, ծրագիր 6
19:00 – 20:30 Հտուկ ցուցադրություն, Շեքսպիր 400
20:00 – 21:30 Պրեմիերա. Կռնատ աղջիկը, Ֆրանսիա, ռեժ. Սեբաստյեն Լաուդենբախ
→ Անցկացման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն, փոքր դահլիճ
17:00 – 18:00 Ընթացիկ նախագծեր, Նաիրա Մուրադյան, “Մարկոս և Մարկոս”
18:00 – 20:00 Հայկական մրցութային ֆիլմեր
→ Անցկացման վայրը՝ Նարեկացի արվեստի միություն
ՆՈՅԵՄԲԵՐ 2
16:00 – 17:30 Ժամանակակից լեհական անիմացիա
17:30 – 19:00 Էդուարդ Նազարովի հիշատակի ծրագիր
18:00 Պաշտոնական Փակման Արարողություն
19:30 Փակման ֆիլմ՝ Լուիզի ձմեռը, Ֆրանսիա, ռեժ.՝Ժան–Ֆրանսուա Լագիոնի
→ Անցկացման վայրը՝ Նարեկացի արվեստի միություն
ՆՈՅԵՄԲԵՐ 3
14:00 – 17:00 Հաղթող ֆիլմեր
→ Անցկացման վայրը՝ «Մոսկվա» կինոթատրոն, փոքր դահլիճ