LifestyleMovies

REANIMANIA-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ «ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԵԴԻԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

10/08/2019

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը կազմակերպում է հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին:

Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS):

Դասընթացը կազմակերպվում է Երևանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ, քննադատություններ գրելու համար:

Անիմացիոն ֆիլմը մեդիայում դիտարկելու նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին, և այդպիսով բարելավել անիմացիոն արվեստի լուսաբանումը Հայաստանում և տարածաշրջանում:

Սեմինարի փորձագետ Կլաուս Լոսերը մասնակիցներից կպահանջի ամեն օր ներկայացնել իրենց հոդվածները մինչ հաջորդ օրվա սեմինարի սկիզբը:

Դասընթացը կտևի 7 օր և կանցկացվի սեպտեմբերի 9-15-ը Երևանի Գյոթե կենտրոնում: Դասընթացին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ կինոքննադատները, կինոյով հետաքրքրված լրագրողները, 19 տարին լրացած ուսանողները: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը:

«ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում:

Դասընթացի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://bit.ly/2M5rbdg

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.