ARTLifestyle

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ | ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ

25/07/2017
feature2017
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրությունը:

Սա կենտրոնի առաջին խմբային նախագիծն է, որի շրջանակներում ներգրավված են ինը հայ կին արվեստագետներ. Արևիկ Արևշատյան (ծնվ. 1957), Դիանա Հակոբյան (ծնվ. 1974), Թենի Վարդանյան (ծնվ. 1957), Մանան Թորոսյան (ծնվ. 1984), Մարինա Դիլանյան (ծնվ. 1957), Մերի Մուն (ծնվ. 1977), Մոկո Խաչատրյան (ծնվ. 1969), Սարկո Մինե (ծնվ. 1984), Սոնա Աբգարյան (ծնվ. 1979)

No automatic alt text available.

Ցուցահանդեսում ընդգրկված արվեստագետներն ոչ միայն տարբերվում են իրենց ոճով, այլև ներկայացնում են տարբեր սերունդներ՝ իրարից տարբերվող աշխարհընկալմամբ: 

«Ստեղծագործություններն ընտրվել են արվեստագետների հավաքածուներից և անդրադարձնում են բնության վերաբերյալ իրենց բազմակողմանի պատկերացումները: Ցուցադրությունը երևան է հանում մարդ-բնություն բազմաշերտ փոխհարաբերությունները՝ ներկայացնելով բնությունը որպես կյանքի դրսևորում և շարունակություն: Վստահ ենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրությունը նոր լույսի ներքո է ներկայացնում հայազգի կին արվեստագետների ստեղծագործական ներուժը և խորը փիլիսոփայական տեսլականը՝ վերաիմաստավորելով կին-բնություն երկխոսությունը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Image may contain: indoorNo automatic alt text available.

Այս ինը արվեստագետների աշխատանքների ներկայացումը մի սրահում բացահայտում է ոչ միայն բնության, այլև վերջինիս արվեստային դիսկուրսի բազմաշերտությունը: Բնության և մարդու հարաբերությունները, եթե կարելի է դրանք զատել, երբեք հարթ չեն եղել, սակայն այսօր հատկապես ճգնաժամային վիճակում են: Միևնույն ժամանակ, բնության ազդեցությունը մարդու, նրա ստեղծագործականության վրա, անգնահատելի է: Այս համատեքստում, կին արվեստագետները, անգամ ենթագիտակցորեն, առավել շատ են ենթարկված այդ ազդեցությանը՝ ոչ միայն իրենց ստեղծագործություններում վերաիմաստավորելով բնությունը, այլ առաջին հերթին իմաստավորելով և առավել արժևորելով այն:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Կարդալ նաև

Մեկնաբանել