Lifestyle

RENAULT ARKANA-Ն ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

22/10/2019

Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը հայաստանյան շուկայում արդեն ներկայացնում է ARKANA մոդելը, որը բոլորովին նոր խոսք է թե մակնիշի, թե հայաստանյան շուկայի համար: Լիովին նոր գաղափարախոսությամբ այս քաղաքային քրոսովերը հատուկ նախագծվել է տարածաշրջանային շուկայի համար, և Հայաստանը առաջին երկներից է, որտեղ ARKANA-ն հասանելի կլինի սպառողների լայն շրջանակին:

Ավտոմեքենայի մուտքը Հայաստան՝ «Մեգնա» ընկերությունը նշանավորեց գեղեցիկ շնորհանդեսով, որն անցկացվեց «Dvin Music Hall» սրահում և որն իրականություն դարձավ FS Projects թիմի ջանքերով: Միջոցառման ընթացքում հյուրերը, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչները, հնարավորություն ունենացան անմիջապես ծանոթանալ ավտոմեքենային, հղել իրենց հարցերը Renault-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին:

Այս կուպե-քրոսովերի նորարարական կոնցեպցիան համատեղում է արտահայտիչ դիզայնը, հզորությունն ու ֆրանսիական նրբագեղությունը, ինչը հանդիսանում է Renault ապրանքանշանին առավել բնորոշ գծերից մեկը: Վառ դիզայնը, որն ընդգծվում է թափքի արտահայտիչ գծերով, և տանիքի դեպի ցած սլացող ուրվագիծը դինամիկ և էլեգանտ են դարձնում նոր կուպե-քրոսովերի կերպարը:

Առանձնակի ուշադրություն է դարձվել անվտանգությանը: Բացի ակտիվ անվտանգության ավանդական համակարգերից (ABS, ESP, Hill Start Assist) նոր Renault ARKANA-ն առաջարկում է վարորդին օժանդակող մի շարք համակարգեր, որոնք հեշտությամբ կառավարվում են EASY LINK մուլտիմեդիա համակարգի էկրանից: Կախված համալրումից՝ հաճախորդներին հասանելի են արագության սահմաափակիչով քրուիզ-կոնտրոլը, անվադողերում ճնշման վերահսկման համակարգը, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկները, ինչպես նաև կույր գոտիների մոնիթորինգի համակարգը, որը կողային հայելիների LED-ազդանշանների օգնությամբ նախազգուշացնում է մոտեցող ավտոմեքենայի մասին:

Շնորհանդեսի ժամանցային ծրագիրը ոչ պակաս գունեղ էր. այն ուղեկցվեց հանրահայտ երգչուհի Մարբեյի վոկալով, հավաքավածները նաև հնարավորություն ունենացան մասնակցել Make-up վարպետ «Նատալի Տոնոյանի» դիմահարդարման վարպետության լայնածավալ դասընթացին և դիտել ՛՛Dare To Wear՛՛ Inspiration 2019 հավաքածուի ցուցադությունը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.