FASHIONFashion Trends

RESORT ԴՐԵՍՍ ԿՈԴԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ

13/08/2016
©James Woodley Photography  www.james-woodley.com

Ամառը միգուցե և ավարտվում է, բայց միայն օրացույցով: Դեռ բազմաթիվ մարդիկ աշխատանքային ծանրաբեռնվածության կամ ուղղակի սեփական նախասիրություններից ելնելով պլանավորել են իրենց հասանելի հանգիստը վայելել օգոստոսի վերջին կամ այսպես կոչված «թավշյա» սեզոնի ընթացքում: Ավելի մեղմ եղանակ, ուշաթափության չհասցնող արև, իսկ երեկոյան` հաճելի քամի: Ահա այսպիսի կլիմայական պայմաններ են սպասվում այդ մարդկանց, ովքեր նշված ժամանակահատվածում մեկնելու են ծովափնյա հանգստավայր:

Համաձայն եք, որ հանգստավայրում գործում են երկու ծայրահեղ ցանկություններ. առաջինը՝ հնարավորինս գեղեցիկ ու աչքի ընկնող հագնվելն է, իսկ երկրորդը՝ դրեսս-կոդի բոլոր կանոնները մոռանալն է: Այդ իսկ պատճառով, որոշեցինք անդրադառնալ resort դրեսս կոդի նրբություններին հենց այս ժամանակահատվածում: Ոսկե միջինի սահմանի պահպանումը բնավ դժվար չէ, իսկ նպատակը՝ արդարացված: 

ԼՈՂԱՓԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ

«Եթե դուք բաց կոշիկներով չեք, ապա դուք չափից շատ եք հագնված»: Ի դեպ այս կանոնը վերաբերում է նաև լոզավազին: Եթե դուք պատրաստվում եք զբոսնել լողափով, մասնակցել լողափնյա երեկույթին, ոչ մի դեպքում մի կրեք այնպիսի կոշիկներ, որոնց քթի ու կրնկի հատվածը փակ է: Դուք հեշտությամբ կարող եք էլեգանտ կերպարով հանդես գալ, բայց այդ կերպարի մեջ ներառելով պլատֆորմայի վրա բաց ամառային կոշիկներ, սանդալների ոճի էսպադրիլներ:

Sortez les sandales !:


ԲԱՐԱԿ ԿՐՈՒՆԿՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՆԱՎԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ

Զբոսանավի տախտակամածը, ինչպես նաև լողափին կառուցված փայտե արահետները նախատեսված չեն կրունկների՝ հատկապես շատ բարակ կրունկների համար: Ի դեպ այդ լողափերի ու զբոսանավերի սեփականատերերն էլ չեն սիրում այն մարդկանց, ովքեր նման կոշիկներով հյուրընկալվում են իրենց տարածք:

Stripe Lace Up Wedges:


ԼՈՂԱՓՆՅԱ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՌԵՍՏՈՐԱ՞Ն

Հագուստի թափանցիկ լինելու փաստը շատ ավելի խնդրահարույց է, քան հագուստի լիարժեք բացակայությունը: Հանգստավայրում ռեստորան կամ սրճարան այցելելիս թափանցիկ կտորներից կարված զգեստների փոխարեն ընտրեք միջին կարճության բայց խորը բացվածքով մոդելներ, որոնք անպայման պետք է կարված լինեն խիտ կտորի տեսակներից:

Confira sugestões de looks para o Ano Novo!:

ՉԱՆՏԵՍԵՆՔ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԸ

Հանգստավայրում կրում են այնպիսի ակնոցներ, որոնք իրենց դիզայնով վառ են և աչքի ընկնող: Հետևաբար ընտրում ենք այնպիսի մոդելներ, որոնց շրջանակները խոշոր են կամ ունեն դեկորի որևէ էլեմենտ, իսկ ապակիները կարող են լինել գունավոր, հայելանման կամ նեոնային:

2016 Summer Sunglasses,not only fashion but also amazing price $9, One $0 for gift now,limit 3 days:

Իսկ ճիշտ ընտրված գլխարկը՝ մի առանձին պատմություն է: Ոսկե կանոն՝ փակ տարածքում կինը գլխարկը կարող է չհանել, քանի որ դա վերջինիս կերպարի անբաժանելի մասն է: Կանոն երկրորդ՝ որքան քիչ է լույսը, այնքան փոքրանում են գլխարկի եզրերը:

This is how you can look good by wearing a hat. Get inspired by Jet set Babes: http://jetsetbabe.com/20-ways-to-look-good-wearing-a-hat #panamahat #royalascothat:

 

Նյութը՝  ©Point89
Լուսանկարները՝ Pinterest

Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝  ©Point89
Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝  ©Point89
Լուսանկարները՝ ՀՊՊԹ Լուսանկարների ֆոնդ
Նյութը՝  ©Point89
Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել