LifestyleMusic

ՌԻՉԱՐԴ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ՝ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

21/02/2017
feature2017

Կանանց միամսյակի առիթով ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը կազմակերպել են մի յուրահատուկ նվեր համերգի տեսքով:

Դասական, էթնիկ, ֆիլմերի երաժշտության գործիքավորող և կատարող դաշնակահարը հայ հանդիսատեսին կպարգևի երաժշտության իրական տոն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճից կատարելով արդեն այդքան սիրված ստեղծագործությունները՝ “Show time Murmurs”, “L for Love”, “Chariots of fire”, “Ballade pour Adeline”, “Corazon de Nino”, “Love at first sight”, “Childhood memories”, “Cinema Paradiso”, “Spartacus”, “Romeo and Juliet”, “Blue Rondo”, և այլն:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, և ստեղծել  նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը: Անգամ ընդգրկվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար:

Եվ հավատացեք, որ մարտի 18-ին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել նրա երաժշտությունը:

Նյութը՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.