NewsPeople

ՌԻՉԱՐԴ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅՑԻ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ՄԱՍԻՆ

20/03/2017
feature2017

Այս շաբաթվա վերջին օրերն Երևանում անցան Կլայդերմանյան տրամադրությամբ: Առաջին հաճելի անակնկալն եղավ դաշնակահարի մամլո ասուլիսի ժամանակ, երբ կոմպոզիտոր Ռիչարդ Կլայդերմանը ներկա գտնվող ԶԼՄ ներկայացուցիչներին ուրախացրեց վիրտուոզ կատարմամբ: 

Դաշնակահարի կողմից նախապատրաստված հաջորդ անակնկալն այս անգամ նախատեսված էր համերգի հանդիսականների համար: Սիրված ստեղծագործություններից բացի Ռիչարդ Կլայդերմանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատված, որը, միանշանակ, աննկարագրելի ջերմությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից: 

Ողջ համերգի ընթացքում դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանին նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Ինչպես նշեց Ռիչարդ Կլայդերմանը՝ նա երջանիկ է, որ կրկին Երևանում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ: 

Ամփոփելով ցանկանում ենք Point89.am-ի թիմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ նման բարձրակարգ համերգի կազմակերպման և որակյալ երաժշտությունը հայ հանդիսատեսին առավել հասանելի դարձնելու համար: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.