CollaborationsFashion Business

ՌԻՏԱ ՕՐԱՆ ԴԱՐՁԵԼ Է ESCADA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԴԵՍՊԱՆ

14/01/2019

Ինչպես նշում է Escada ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Նայլ Սլոունը, երգչուհի Ռիտա Օրան լավագույն կերպով է մարմնավորում 70-90-ական թվականների ուժեղ կնոջ կերպարը:

Իսկ ինչպես գիտեք, հենց այդ ժամանակաշրջանում ապրանքանիշն ամբողջ աշխարհում ձեռք բերեց իր հանրաճանաչությունը:

Գովազդային նոր արշավում Ռիտա Օրան փորձում է Escada գարուն/ամառ 2019 հավաքածուի հագուստներն ու աքսեսուարները: Վառ գույնի բաճկոններ, մետաքսյա բլուզներ, երկրաչափական պատկերներով հուդիներ և ոսկեգույն մետաղից խոշոր զարդեր:

Ֆոտոշարքի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Քրեյգ Մակդին է, ով հայտնի է Alexander McQueen, Chloe, Alexander Wang ապրանքանիշերի և ամերիկյան Vogue ամսագրի հետ ունեցած համագործակցություններից:

ESCADA_SS19_150A1359 ESCADA_SS19_150A1704 ESCADA_SS19_150A1996

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.