ArmenianMade in Armenia

RooV | ՀԵՌԱԽՈՍԻ ՊԱՏՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՔՍԵՍՈՒԱՐ

18/11/2016
roov

Համաձայնեք, որ մեր ժամանակներում, երբ այդքան խոսվում է թրենդերի ու ակտուալության մասին, երբեմն կարիք է լինում ունենալ որևէ  իր, որը չի կրկնվի և հնարավորության սահմաններում կներառի իր մեջ քո ճաշակի ու նախասիրություններից որևէ մեկից մի մասնիկ:

Առօրյայում ո՞ր իրն ենք ամենից շատ պահում մեր ձեռքում և ո՞րն է առավել նկատելի մեր դիմացի մարդուն: Բնականաբար՝ հեռախոսը: Այսինքն, հետ գալով մինչ այդ մեր ասածին, հասկանում ենք, որ հենց հեռախոսի միջոցով էլ կարելի է ընդգծել սեփական անձի յուրահատկությունը: Ու խոսքը բնավ նրա մասին չէ, թե ինչ ապրանքանիշի հեռախոս ենք մենք ընտրում, այլ թե ինչպես ենք այն ՛՛ոճավորում՛՛:

Շուկայում առկա են տարբեր տեսակի ու ոճերի պատյաններ և կպչուն պիտակներ: Ընտրությունն, իրապես, շատ լայն է: Բայց միևույն է այն չի լուծում մեր առաջ դրված գլխավոր խնդիրը՝ չկրկնվել ու ընդգծել սեփական ճաշակը:

Թերևս լավագույն տարբերակը սեփական դիզայնով պատյանի կամ կպչուն պիտակ ունենալն է, որը, ի դեպ, միանգամից ասենք, ընդհանրապես թանկ չէ ու հնարավոր է իրականացնել բավական կարճ ժամանակահատվածում:

Ծանոթացնենք ձեզ հայկական նորաստեղծ ընկերության հետ, որը հենց մասնագիտացած է այս ոլորտում: RooV-ն առաջարկում է պատյաններ ու պիտակներ (stickers) սմարթ հեռախոսների, պլանշետների և անգամ նոութբուքերի համար: Ի՞նչն է այս ընկերության առանձնահատկությունը: Նրանք կարող են ձեր դիզայնով արված յուրաքանչյուր պատկեր, նախշ կամ գրություն վերածել չկրկնվող պատյանի կամ կպչուն պիտակի:


Որպես նյութ, RooV-ը հիմնականում նախընտրում է աշխատել բարձրորակ փայտի հետ, որը նաև դիմացկուն է, չի քերծվում և էկոլոգիապես մաքուր է՝ կարևոր փաստ, եթե հաշվի առնենք, որ օրվա մեծ մասը մենք հեռախոսը կամ պլանշետը պահում ենք մեր ձեռքում:

Ահա, թե ինչպես է դիզայնը վերածվում պատրաստի արտադրանքի:

Սեփական դիզայնով պատյան կամ պիտակ պատվիրելու գործընթացը բավական հեշտ է: Այցելեք www.roov.am, որտեղ կգտնեք ինչպես կոնտակտային տվյալները, այնպես էլ կծանոթանաք արդեն իսկ պարտաստի տեսականիին:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©RooV

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.