ARTLifestyle

ԲԱԶՄԱՉԱՓ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ | ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

26/03/2017
feature2017

Մեծանուն հայ արվեստագետ Ռուդոլֆ Խաչատրյանի 80-ամյակի հոբելյանի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարեց «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության բացումը: Ցուցադրությունը ներառել է 34 ստեղծագործություններ՝ ինչպես մասնավոր հավաքածուներից, այնպես էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի ժամանակակից արվեստների թանգարանից: 

«Մայրություն», 1965թ. - Ստվարաթուղթ, յուղաներկ

«Մայրություն», 1965թ. – Ստվարաթուղթ, յուղաներկ

Ռուդոլֆ Խաչատրյանը թողել է շատ հարուստ գեղարվեստական ժառանգություն, որը գերազանց կերպով ներկայացված է ԳԱԿ նոր ցուցադրությամբ և որի ժամանակագրական և ոճային համադրությունը առիթ է պարգևում վերարժևորելու Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և ժառանգությունը: «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի շրջանակներում առկա են նկարչի առավել հայտնի լևկասի վրա արված իրապաշտական ստեղծագործությունները:

«Ինքնադիմանկար», 1981թ. - Լեվկաս, սեպիա

«Ինքնադիմանկար», 1981թ. – Լեվկաս, սեպիա

Բացի այդ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու արվեստագետի ուշ շրջանի յուրահատուկ կերպարներն ու քանդակները, ինչպես նաև վաղ պատանեկան շրջանի աշխատանքները՝ բացահայտելով Ռուդոլֆ Խաչատրյան «բազմաչափ» արվեստագետին:

Ցուցադրությունը գործելու է 2017թ. մարտի 23-ից մինչև հունիսի 4-ը: Մուտքն անվճար է:

«Բազմաչափ օբյեկտ», 1996թ. - Ներկած փայտ

«Բազմաչափ օբյեկտ», 1996թ. – Ներկած փայտ

Կարդալ նաև

Մեկնաբանել