CatwalkFASHION

SAYYA SS’18 | TBILISI FASHION WEEK

01/11/2017
feature2017

Sayya ապրանքանիշը ներկայացնում է ազգությամբ ուկրաինացի դիզայներ Լյուբա Մակարենկոն:

Հավաքածուն ոգեշնչված է 80-ականների երաժշտությունից: Դիզայները փորձել է հագուստի միջոցով ներկայացնել իր վերաբերմունքն ու զգացողությունները դեպի այդ ժամանակաշրջանի երաժշտությունը, իսկ ավելի կոնկրետ դեպի  Դեյվիդ Բոուի և Մադոննա: 

Sayya ապրանքանիշն արդեն ներկայացված է մի շարք քաղաքներում: Ինչպես նշեց դիզայները, Հայաստանում ապրանքիշի ներկայացումն ամբողջությամբ կախված է հետաքրքրված բայերներից: 

Գալիք գարուն/ամառ ՛18 սեզոնի համար Sayya ապրանքանիշը առաջարկում է թեթև կտորից զգեստներ, պրինտեր՝ համադրված վառ երանգների հետ: Մոդելները լրացված են իրանն ընդգծող գոտիներով, ներկայացնում են շուռ տրված եռանկյունու ուրվագիծ շնորհիվ հագուստի ուսային լայն հատվածների: Հավաքածուն զերծ չի մնացել նաև անհավասարաչափությունից, որը հիմնականում նկատելի է կիսաշրջազգեստների դեպքում: 

Sayya-P89-1 Sayya-P89-5 Sayya-P89-2 Sayya-P89-3 Sayya-P89-7 Sayya-P89-6 Sayya-P89-4 Sayya-P89-9 Sayya-P89-8

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել