FASHIONFashion Shopping

SCANDAL-ԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

16/11/2019

Բայց խնդրում ենք առանց խուճապի, քանի որ Scandal-ը հագուստի մուլտիբրենդային նորաբաց խանութ-սրահ է, որի ներքո ներկայացված են վրացի 7 դիզայների կողմից ստեղծված կանացի հագուստ և աքսեսուարներ: Կոնցեպտուալ հավաքածուի մեջ ներառված են դիզայներներ M.G. Megi Gabunia, DIANA KVARIANI, TEYÓ, INDIVIDI, CoMode, Tamar Sudzashvili, TM Group Laboratory-ի աշխատանքները:

Ավանդականի և ժամանակակիցի համաձուլման արդի միտումների պահանջը դիզայներները ներկայացրել են ինչպես հագուստում, այնպես էլ կոշիկներում, պայուսակներում և այլ աքսեսուարներում:

SCANDAL կոնցեպտուալ խանութ-սրահի ստեղծման գաղափարն ու շարժառիթն է տարբերվողն ու տպավորիչը գնահատող մարդկանց ինքնադրսևորվելու նորանոր հնարավորություններ ընձեռելը՝ առաջարկելով յուրօրինակ ձեռագրով ստեղծված հավաքածուներ: SCANDAL-ը կոտրում է բոլոր կարծրատիպերն ու դեմ գնում կանոններին և օրենքներին, և ներկայացնում աշխարհին իրականության նոր ընկալում:

Եվ ինչպես հատուկ է յուրաքանչյուր սկանդալին իրավիճակի՝ սրահի բացումն էլ զերծ չմնաց ոստիկանական մեքենաների ազդանշաններից, լուսային փարոսիկներից, իսկ կենդանի մանեկենները առաջացրին իրական «նորաձև իրարանցում»:

Այս SCANDAL-ային միջավայրին առնչվել կարող եք Աղայան 1/1 հասցեում (մուտքը Տերյան փողոցից):

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.