BeautyBeauty NewsNew Year 2019

SCARLET RF | MEDEST ԷՍԹԵՏԻԿ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

11/12/2018
feature2018

Ամանորը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր սպասումներ: Շատերս տարվա փոփոխությանը համընթաց, բացի նոր պլաններ գծելուց և երազելուց, որոշում ենք մուտք գործել այդ նոր ժամանակաշրջանն ավելի առողջ և, իհարկե, գեղեցիկ: Իսկ գեղեցկության առաջին ցուցիչn առողջ և երիտասարդ մաշկն է, ինչի մասին էլ այսօր կխոսենք:

Մաշկի գեղեցկացմանն ուղղված էսթետիկ բժշկության տարատեսակ մեթոդների պակաս, թերևս, չկա: Մեր օրերում առավել կարևոր է դարձել տեղեկացված լինելը յուրաքանչյուրի մասին՝ առավել հարմար և արդյունավետ տարբերակն ընտրելու համար: Այլապես իննֆորմացիոն պակասը կամ, պարզապես, սխալ մասնագետի ու կենտրոնի ընտրությունը կարող են լուրջ խնդիրներ  հանգեցնել:

Այսօր մեր ուշադրության կենտրոնում կրկին ″Medest″ էսթետիկ գեղեցկության կլինիկան է, այս անգամ իր մեկ այլ, լիովին նոր ծառայությամբ: 

Նախատոնական այս շրջանում Medest″ էսթետիկ գեղեցկության կլինիկան ներկայացնում է նոր, միակը քաղաքում միկրոասեղային ֆրակցիոն լիֆտինգի Scarlet RF ապարատը: Պրոցեդուրան իդեալական է դեմքի, պարանոցի և լանջաբացվածքի երիտասարդեցման համար:

IMG_7400 IMG_7503

Ի՞նչ է անում Scarlet RF ապարատը:

• վերացնում է մանր և խորը կնճիռները
• վերականգնում է պարանոցի և կոպերի թառամած մաշկը
• վերացնում է լայնացած ծակոտիները
• կարգավորում է մաշկի կառուցվածքը և բարելավում առաձգականությունը

Արդյունքն ակնհայտ է արդեն առաջին պրոցեդուրայից հետո: RF լիֆտինգն առավել հաճախ իրականացվում է ծերացման ենթակա մաշկի հատվածներում՝ աչքերի շրջանում, ճակատի, պարանոցի և կզակի հատվածում: Սակայն սա ապարատի միակ ցուցումը չէ. RF Scarlet ապարատն արդյունավետորեն կիրառվում է մարմնի ցանկացած հատվածի համար,  ձգում է հղիությունից կամ նիհարելու արդյունքում թուլացած մաշկը, վերացնում է տարբեր տեսակի տասնյակ խնդիրներ:

RF Scarlet ապարատը շահավետորեն տարբերվում է վիրահատություններից և քիմիական այլ պրոցեդուրաներից: Քանի որ՝

  • ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ: Ասեղները և ռադիո ալիքները խթանում են կոլագենի ակտիվ արտադրությունը, իսկ ժամանակի ընթացքում դրա արդյունքը միայն կրկնապատկվում է:
  • ՉՈւՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆ: Հազվադեպ հնարավոր է թեթևակի այտուցվածություն և կարմրություն, սակայն մաշկը շատ արագ վերականգնվում է, այնպես որ դուք ստիպված չեք լինի երկար ժամանակ անցկացնել տանը:
  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԱՅԼ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐԻ ՀԵՏ: Բիորվալտիզացիա, քիմիական պիլինգ, մեզոթերապիա և բոտոքս ներարկումներ՝ RF լիֆտինգը կարելի է համատեղել մյուս մեթոդների հետ` լավագույն արդյունքների հասնելու համար:

IMG_7324

IMG_7307 IMG_7429

Ծառայությունը մինչև տարեվերջ գործելու է 15% զեղչով, ընդ որում՝ ձեռքերի երիտասարդացման պրոցեդուրան կլինի անվճար՝ իբրև նվեր:

Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ″Medest″ էսթետիկ գեղեցկության կլինիկա՝  010 522 939 հեռախոսահամարով:

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Medest
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.