FASHIONLatestShopping

MUST HAVE | ARDEAN ՇԱԼԵՐ

13/09/2017
feature2017

Աշնանային թավշյա եղանակը՝ երեկոյան զով քամիներով, արդեն մտել է իր իրավունքների մեջ: Թերևս յուրաքանչյուր կոկետ աղջիկ ու կին կհավաստի, որ սա լավագույն ժամանակահատվածն է ամառային կանացի զգեստը թեթև շալով համադրելու համար, որը հաճելի ջերմություն կպարգևի, իսկ կերպարին կհաղորդի առանձնահատուկ երանգ:

Այս ամենի մասին խոսելիս մեր մտքով անցնում են իգական սեռի այն ներկայացուցիչները, ովքեր շատ հաճախ աշխատավայրից դուրս գալուց հետո շտապում են ռոմանտիկ կամ գործնական հանդիպման, ովքեր առօրյայում կրում են բազային ձևածք ունեցող հագուստ, որը մեկ վառ աքսեսուարի հետ համադրվելիս դադարում է լինել պարզ ու աչքի չընկնող: 

Շալերի ընտրության հարցում մենք արդեն կողմնորոշված ենք, քանի որ, ինչպես գիտեք, մենք սիրում ենք իմաստ պարունակող աքսեսուարներ:  Ardean էքսկյուզիվ դիզայնով ստեղծված շալերի հավաքածուն հենց այն է, ինչ պետք է:

Մենք ընտրել ենք 3 մոդելի շալեր, որոնք իդեալական համադրություն կստեղծեն յուրաքանչյուր բազային հագուստի հետ:

The Poise of Garni

Շալը ներկայացնում է Գառնու տաճարի վրա առկա նախշազարդերն ու սիմվոլները: Շալի կանաչավուն երանգն անգամ պարզ սպիտակ վերնաշապիկը կարող է աչքի ընկնող դարձնել:

ardean-point89ardean-point89

Eternal Stone

Հայկական ճարտարապետության մեջ և խաչքարերին ներկայացված նաշխազարդերով այս շալը քարին հատուկ գույնի շնորհիվ լավագույն համադրությունը կլինի պաստելային բեժ երանգի հագուստի հետ:

ardean-point89ardean-point89

Blossom

Ծաղկունք խորհրդանշող այս շալը ներկայացնում է հայ ձեռագրերից վերցված էլեմենտներ: Սա իրական ոգեշնչանքի աղբյուր է: Ի՞նչու ուրբաթ երեկոն չլցնել այս ոգեշնչանքով՝ շալը կրելով սիրելի ջինսե տաբատի և պարզ սպիտակ վերնաշապիկի հետ: 

15bfardean-point89

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Ardean
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել