BeautyKnow-How

ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ | KNOW-HOW

03/10/2016
sensitive skin

Զգայուն մաշկը մեր օրերում բավական հաճախ հանդիպող երևույթ է: Եվ զգայուն կարող է լինել ինչպես չոր ու յողոտ, այնպես էլ նորմալ տեսակի մաշկը:

Զգայուն մաշկին բնորոշ է կարմրությունը եւ գրգռվածությունը: Գրգռվածությունը կարող է արտահայտվել ցավի, այրվելու զգացումի, քորի  կամ պարզապես «անհարմարության» զգացողության տեսքով: Երբ կարմրությունը եւ գրգռվածությունը հաճախակի են կրկնվում, ապա դա վկայում է մաշկի քրոնիկ զգայուն լինելու մասին:

Առանձին դեպքերում մաշկը զգայուն է դառնում կոնկրետ նյութերի ազդեցության պատճառով՝ օրինակ կոպիտ կոսմետիկ միջոցի գործածության արդյունքում:

Այդ է պատճառը, որ զգայուն մաշկ ունեցող կանայք և աղջիկները պետք է նախապատվությունը տան հակաբորբոքային հատկություններով օժտված բաղադրիչներ պարունակող կոսմետիկ և դեմքի խնամքի միջոցներին:  Օրինակ նման հատկություններով է օժտված արևածաղկի կամ ծիրանի կորիզի յուղը, որը պարունակում է լինոլենային թթու, նարդոսի, երիզուկի և պաչուլիի եթերայուղերը և ալոե վերան:

Հաջորդ քայլը մաշկի վերականգնում է, քանի որ զգայուն մաշկի դեպքում պաշտպանիչ շերտը հիմնականում վնասված է լինում, ինչի արդյունքում մաշկը ջրազրկվում է, հեշտորեն գրգռվում ու վարակվում: Վերականգնումը հնարավոր է իրականացնել բնական յուղերի միջոցով,  որոնք հարուստ են ճարպաթթուներով, հրաշալիորեն նմանակում են մաշկայուղը և լցնում են մաշկի պաշտպանիչ շերտը ստեղծող բջիջների անցքերը:

Զգայուն մաշկ ունենալու դեպքում կարևոր է՝

  • Խուսափել մաշկի գեր-շերտազատումից. չափազանց հաճախ պետք չէ օգտագործել սկրաբ կամ այլ շերտազատող նյութեր:
  • Դեմքը լվանալ գոլ ջրով և ոչ թե տաքով:
  • Չկիրառել SD ալկոհոլ կամ արհեստական բույրեր պարունակող ապրանքներ:
  • Չկիրառել 6-ից բարձր pH ունեցող օճառներ կամ մաքրող միջոցներ:
  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանգստացնել, վերականգնել և պաշտպանել: Զգայուն մաշկի խնամքի համար կարևոր այս երեք գործառույթները հնարավոր է իրականացնել մեկ քսուքի միջոցով: NAIRIAN ապրանքանիշը վերջերս համալրվեց նոր շարքով, որի բանաձևը նախատեսված է հենց զգայուն մաշկի խնամքի համար:

Շարքը ներառում է քսուք դեմքի, աչքի և ձեռքի համար: Փաստ, որին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել. այս շարքի քսուքների հիմնական բաղադրիչներն են արևածաղկի յուղը, նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերը, որոնք, ինչպես արդեն նշեցինք, ունեն զորեղ հակաբորբոքային եւ մաշկի կարմրության դեմ պայքարող հատկություններ: Այս բաղադրիչները նաև ունեն մաշկը վերականգնող և խոնավեցնող հատկություն: Լինելով ամբողջությամբ բնական՝ այս քսուքների և, ընդհանրապես, Nairian ապրանքանիշի ողջ արտադրանքի կիրառումն երբևէ չի վնասի ձեր առողջությանը:

web-monsturizer

 

 

 

 

Դեմքի խոնավացնող քսուքը պարունակում է շի ծառի եւ ծիրանի յուղեր, նարդոսի եթերայուղ:

Բնական այլ բաղադրիչների հետ համադրության օգնությամբ քսուքը մաշկը ծածկում է պաշտպանիչ շերտով՝ կանխելով բորբոքումն ու խոնավության կորուստը:

 

 

 

 


web-eye-cream-sensitive

 

 

 

 

Աչքի քսուքի հիմքում երիտասարդացնող բանաձևն է՝ հանգստացնող տերեփուկի, պաշտպանիչ ծիրանի և շի ծառի յուղերի համադրությամբ:

Քսուքը վերացնում է չորությունն ու գրգռվածությունը աչքի շրջանում՝  կանխելով վաղահաս ծերացման նշանները:

 

 

 

webhand-cream-1

 


 

 

 

 

 

Ձեռքի քսուքը հարուստ է արևածաղկի և նշի յուղերով,  նարդոսի և կազդուրիչ պաչուլիի՝  մաշկի խոնավությունը վերականգնող եթերայուղերով:

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ ©MayaAdivi | Nairian և ©Point89
Լուսանկարները՝ ©Nairian

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել