ServiceBrok բջջային նոր հավելվածն իր ձևաչափով Հայաստանում առաջինն է, քանի որ հավելվածի բուն գործառույթը տարատեսակ ծառայությունների մատուցումն ու առաքումն է ձեզ անհրաժեշտ հասցեով և ձեզ անհրաժեշտ ժամին:
Ծառայությունների շրջանակները բավական լայն են՝ սկսած տնային պայմաններում կոսմետոլոգիական և տան մաքրման աշխատանքներ իրականացնելուց, մինչև մեքենայի պատվիրում կամ ծանրոցների ու փաթեթների ուղարկում Երևանից դեպի Հայաստանի յուրաքանչյուր մարզ:
Հավելվածը թույլ է տալիս ժամանակ խնայել տարբեր հարթակներից այս կամ այն մասնագետի կամ ծառայություն փնտրելու համար, երաշխավորում է տրամադրված ծառայությունների որակը և, ինչն ամենից ուրախալին է, ծառայությունների համար գործում են ֆիքսված սակագներ:
Հավելվածից օգտվելը բավական դյուրին է: Պետք է էլեկտրոնային փոստի միջոցով գրանցվել համակարգում՝ ներառելով կոնտակտային հեռախոսահամար և ծառայության մատուցման հասցեի վերաբերյալ ինֆորմացիան: Այնուհետև տեղադրել հայտ ձեզ անհրաժեշտ ծառայության վերաբերյալ՝ նշելով, թե որ օրն ու ժամին է ձեզ անհրաժեշտ ստանալ տվյալ ծառայությունը: Հաջորդիվ, ձեր կողմից տեղադրված հայտին դուք կստանաք տվյալ ծառայությունը մատուցողների արձագանքները, որոնցից և կընտրեք ձեզ հարմար գործակալին:
Նշենք, որ յուրանքանչյուր գործակալ ունի իր անձնական էջը, որից հնարավորություն է տրվում ծանոթանալ վերջինիս մասնագիտական փորձառությանը:
Հավելվածը նախատեսված է Android, iOS համակարգերի համար:
Հավելվածը կարող եք ներբեռնել ստորև՝
Նյութը՝ ©Point89