FASHIONFashion News

SHABEEG ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2017»-ՈՒՄ

09/05/2017
feature2017

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս եվրատեսիլյան հայաստանյան պատվիրակությունը և արտիստը հյուրընկալող երկրում գտնվելու ամբողջ ընթացքում կրելու են Shabeeg ապրանքանիշի նորաձև և ինքնատիպ շապիկներն ու երկարաթև վերնաշապիկները:

Մայիսի 9-ին, 11-ին և 13-ին անցկացվող Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթում՝ «Եվրատեսիլ-2017»-ում, որն այս տարի տեղի է ունենում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Հայաստանը նեկայացնելու է Արծվիկը՝ Ավետ Բարսեղյանի, Դավիթ Ծերունյանի և Լևոն ու Լիլիթ Նավասարդյանների հեղինակած «Fly with me» երգով:

Հայաստանից ներկայացվող «Fly with me» երգից ոգեշնչված Shabeeg-ի թիմը ստեղծել է սպիտակ, սև և մոխրագույն շապիկներ՝ զարդարված երգի խորհրդանիշը դարձած փետրավոր զարդանախշերով, որոնց վառ գունային երանգները ու դիզայնը համապատասխանում են ժամանակակից թրենդերին: 

Հատուկ հավաքածուի ֆոտոշարքը ներկայացնում է հենց Արծվիկը: Ֆոտոշարքում ներկայացված բոլոր նմուշները հնարավոր է ձեռք բերել Saroyan խանութ-սրահից: 

Image may contain: 1 person, standing, sunglasses, outdoor and close-upImage may contain: 1 person, standingImage may contain: 1 person, smiling, standing and outdoorImage may contain: 1 person, standing and outdoorImage may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: 1 person, standing and outdoor

Պատվիրակությունն արդեն հասցրել է աչքի ընկնել Կիևում թիմային գեղեցիկ հագուստով և հեռանկարային արդյունքներով: Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձից հետո լրատվամիջոցների քվեարկությամբ նրա ելույթը ճանաչվել է լավագույնը: Իսկ բուքմեյքերները նրան տեսնում են կիսաեզրափակիչի հաղթող և եզրափակիչի լավագույն հնգյակում: 

«Fly with me» երգի տեսահոլովակը, որը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը, այսօր արդեն մոտենում է 2 միլիոնին: Ըստ եվրատեսիլյան հեղինակավոր Wiwibloggs կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով լավագույնն է կին կատարողների շրջանակում, ինչպես նաև գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը: Համերգային նրա առաջին փորձը ձայների մեծամասնությամբ նույնպես գլխավորում է առաջին կիսաեզրափակիչի ցուցակը:

Համոզված ենք, որ Shabeeg-ի կողմից ստեղծված շապիկներն ու վերնաշապիկներն իրենց հերթին հաջողություն կբերեն մեր պատվիրակությանը: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Shabeeg
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.