Shabeeg հայկական ապրանքանիշի նոր հավաքածուի հիմքում հայ թագուհիներն ու արքաներն են: Շապիկների դիզայնի համար կիրառված պատկերները ստեղծվել են հայ տաղանդավոր վարպետների կողմից: Պատկերները հատուկ արվել են Shabeeg ապրանքանիշի համար և թվայնացման արդյունքում տեղափոխվել կտորի վրա:
Kings & Queens հավաքածուն մեզ համար հետաքրքիր է առաջնային այն պատճառով, որ ոգեշնչված է հայկական պատմությամբ: Վերջինս յուրատիպ անդրադարձ է մեր հզոր արքաներին ու հայ պատմության մեջ ոչ պակաս կարևոր դեր ունեցող թագուհիներին: Այսպես նորաձևությունը հետաքրքիր ազդակ է դառնում էլ ավելին իմանալ այն պատմական հերոսի վերաբերյալ, ում պատկերը զարդարում է քո սիրելի շապիկը:
Kings & Queens հավաքածուի մեջ ներառված մոդելները մենք հատկապես խորհուրդ ենք տալիս կրել միաժամանակ ձեր սիրելիի հետ: Հետաքրքիր մոտեցմամբ ու իմաստով լցված ձեր կերպարները, հավատացնում ենք, կլինեն շատերի ուշադրության կենտրոնում:
Շտապում ենք ներկայացնել ձեզ հնարավոր համադրությունները ու հիշեցնել, որ Ամանորը լավագույն առիթն է սիրելիի հետ նման ներդաշնակ look-երով հանդես գալու համար:
Anna Porphyrogenita & Argishti I of Urartu
Artaxias II & Queen Parandzem
Meilisende of Antioch & Tigranes the Great
Queen Zabel & Smbat II Master of the Universe
Հավելենք, որ շապիկների ամբողջական հավաքածուն առկա է ապրանքանիշի www.Shabeeg.com առցանց խանութում և Rossia Mall-ում գտնվող Saroyan խանութ-սրահում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Shabeeg
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է