Վերնաշապիկները պրակտիկ են: Նախկինում մենք ականատես էինք մինիմալիստական սպիտակ վերնաշապիկների հաղթարշավին: Վերջիններս բազային զգեստապահարանի անփոխարինելի էլեմենտներից էին: Սպիտակ վերնաշապիկը հնարավոր էր համադրել ինչպես դասական կապույտ ջինսերի՝ 90-ականների Calvin Klein գովազդային արշավի ոճով, այնպես էլ՝ դարսերով կիսաշրջազգեստի հետ: Երկու դեպքում էլ ստացվում էր կենսուրախ և նորաձև կերպար:
Այժմ ամենինչ փոխվել է: Այս սեզոն դիզայներներն առաջարկում են մի կողմ դնել դասակա վերնաշապիկները՝ վերջինիս հետ նաև մինիմալիստական բոլոր հագուստները:
OVERSIZE` ՏՂԱՄԱՐԴՈՒ ՈՃԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿ
Տղամարդու զեստապահարանից վերնաշապիկների կիրառումը կանացի հագուստում, բնավ, նորարարություն չէ: Սակայն այս սեզոն դիզայներներն առաջարկում են փորձարկումներ անել վերնաշապիկի լայնության և ձևածքի հետ: Տղամարդու դասական, գրասենյակային կապույտ կամ սպիտակ վերնաշապիկը խորհուրդ է տրվում կրել բարձր գոտկատեղով կապույտ տաբատների կամ ջինսերի հետ, օրինակը՝ Jil Sander, Vetements: Off-White ապրանքանիշն առաջարկում է միաժամանակ կրել երկու վերնաշապիկ, իսկ Hood by Air-ը՝ հետուառաջ տարբերակով: Եվ, իհարկե, անմասն չեն մնացել 70-ականների վերնաշապիկ-զգեստները, օրինակը՝ Balenciaga:
Jil Sander
Stella McCartney
Vetements
Joseph
Hood by Air
Off White
Balenciaga
ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ:
Գարուն-ամառ ՛17 սեզոնի հիմնական շեշտը դրված է անհամաչափության գաղափարի վրա: Ձևածքների, պրինտերի խառնուրդների ու որոշ մոդելների դեպքում ճարտարապետական մոտեցմամբ ստեղծված աշխատանքներին կարելի է ականատես լինել Joseph, Hood by Air, Commes Des Garçons հավաքածուներում: Off-White ապրանքանիշը նոր շունչ է հաղորդել զոլավոր վերնաշապիկներին՝ հագուստի մի մասը համադրելով ալիքավոր բոլորքներով: Սակայն չմոռանանք նշել, որ կան նաև այնպիսի դիզայներներ, որոնք նախընտրել էին գնալ ավելի պարզ ճանապարհով՝ անհամաչափության դրսևորումը ներկայացնելով oversize վերնաշապիկների համադրման նոր տարբերակի տեսքով, օրինակ՝ Marcus Almeida:
Joseph
Off White
Vetements
Comme des Garcons
Marcus Almeida
Simone Rocha
ԱԼԻՔՆԵՐ ՈՒ ԲՈԼՈՐՔՆԵՐ: Պատմության թեման այս տարի առկա էր դիզայներներից շատերի հավաքածուներում: Առաջին դրսևորմամբ դիզայներները նախապատվությունը տվել էին առավել ազնվական կտորներին՝ թավիշ, մետաքս: Ոմանք էլ ոճը ներկայացրել էին վերնաշապիկների օգնությամբ: Dolce & Gabbana-ն առաջարկում է ամբողջությամբ ստեղծել ռոմանտիկ կերպար և կրել մաքսիմալ քանակության բոլորքներ, Jacquemus և Marques’Almeida ապրանքանիշերը հավատարիմ են մնացել մինիմալիզմին՝ առաջարկելով վերնաշապիկներ խոշոր, բայց կոկիկ բոլորքներով:
Jacquemus
Dolce & Gabbana
Marcus Almeida
Louis Vuitton
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է