Հայկական նորաձևության միջավայրում բոլորը գերազանց ճանաչում են Սիրափի Ադամյանին և գիտեն, թե նրա մասնակցությամբ որևէ նախագիծ ինչպիսի ոճային նոր ձեռագիր կարող է ստանալ:
Մեր ասածի վառ օրինակը Petoor X Seraphima կապսուլային հավաքածուն, որը, պահպանելով Petoor ապրանքանիշին հատուկ գիշերազգեստային սիլուետները, նոր ու առավել պրակտիկ դրսևորում ստացավ Սիրարփի Ադամյանի հեղինակային ներդրման շնորհիվ: Հավաքածուի հիմնական շեշտը դրված է casual ոճի հարմարվետ, բայց և միաժամանակ, թրենդային համարվող գիշերազգեստային ոճի համադրությամբ կերպարներ ստեղծելու վրա: Հավաքածուի մեջ ներառվել են արական սեռի զգեստապահարանին հատուկ կտորներ, ժանյակներ և տրիկոտաժ:
Petoor X Seraphima հավաքածուի ցուցադրությունը կայացավ ինստոլյացիայի տեսքով: Միջոցառման ողջ photo շարքը ներկայացնում ենք ստորև: Ի դեպ, lookbook-ի ստեղծման հարցում էլ կիրառվել է տարբերվող մոտեցում. որպես մոդել, բացի Petoor ապրանքանիշի դեմք հանդիսացող Marbey ջազ երգչուհու, ներկայացել է Ալիսա Քոչարյանը, ով պատկանում է տարիքային ավելի հասուն խմբին: Այս միջոցով հավաքածուն նաև առանձնակի ուշադրություն է փորձել սևեռել այն փաստի վրա, որ ներկայացված մոդելները կիրառելի են ոչ միայն երիտասարդ աղջիկների կողմից, այլև կարող են իրենց արժանի տեղը գտնել հասուն կանանց զգեստապահարանում:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Արթուր Վարդանյան