NewsPeople

SIRUSHO | ”ARMAT” ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

30/10/2016
sirusho-armat

Սիրված երգչուհի Սիրուշոն 6 տարի անց ներկայացրեց իր նոր՝ թվով 5-րդ ձայնասկավառակը: Այս ընթացքում երգչուհին մշտապես ներկայանում էր նոր երգերով, առավել ընդգծիչ էր դարձնում իր երաժշտության միջոցով հայրենիքի և ազգային արժեքների նկատմամբ առկա խորը գաղափարները: Բայց մեկ միասնական ալբոմ ներկայացրեց միայն հիմա:

«ARMAT» ձայնասկավառակն իր մեջ ընդգրկել է 13 կատարում, որոնցից բոլորը ներկայացնում են Սիրուշոյի վերաբերմունքն ու հույզերը հայկական մշակույթի, ազգային տարրերի վերաբերյալ։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրն արտահայտում է հայկականը` ունի հայկական ծագում, երանգներ, ռիթմեր և ներկայացված է Սիրուշոյի ուրույն ձեռագրով` ժամանակակից լուծումներով ու մշակմամբ: Երգերը պատմում են հայի մասին՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, փոխանցում ֆիդայական ոգին, նկարագրում Դեր Զորի ճանապարհը, ներկայացնում հայի անպարտ ոգին խորհրդանշող «Սասնա Ծռեր» էպոսից հատվածը, անդրադառնում Սայաթ-Նովային:

Սկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ Yerevan Mall-ում, շնորհանդեսի համար հատուկ կառուցված բեմահարթակից Սիրուշոն կատարեց ձայնասկավառակի մեջ ընդգրկված մի քանի նոր երգերի և մակագրեց նոր ձայնասկավառակները: 

Image may contain: 4 peopleImage may contain: 2 people, indoorImage may contain: 2 people, people on stage and indoorImage may contain: 3 people, people standingImage may contain: 3 people, people standing and shoesImage may contain: 5 people, shoesImage may contain: 6 people, people standingImage may contain: 6 people, people standingImage may contain: 5 people, people on stage and people standingImage may contain: 3 people, people standingImage may contain: 1 person, night and concertImage may contain: 1 person, on stage, playing a musical instrument, concert and nightImage may contain: 1 person, on stage, concert and nightImage may contain: one or more people, people on stage and concertImage may contain: 1 person, standing, night and concertImage may contain: 1 person, nightImage may contain: one or more people, people on stage and concertImage may contain: one or more people and nightImage may contain: 1 person, standing and nightImage may contain: 1 person, on stage and concertImage may contain: one or more people and people on stageImage may contain: 1 person, crowdImage may contain: 1 personImage may contain: 3 people, people smilingImage may contain: 5 people, people smiling, textImage may contain: 3 people, people smiling, indoor

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝  ©Point89 | Հասմիկ Դադասյան

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել