NewsPeople

SIRUSHO ԵՎ PICSART | ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

26/03/2017
feature2017

Ամբողջ աշխարհում հայտնի և միլիոնավոր օգտատեր ունեցող PicsArt հավելվածն էքսկլուզիվ համագործակցություն է սկսել սիրված երգչուհի Սիրուշոյի հետ: 

Սիրուշոն և PicsArt-ը՝ հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից: 

Image may contain: 9 people, people smiling

Հավելվածում, որն անվճար հասանելի է iOS, Android և Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են ″Sirusho Style″ ստիկերներ և ″Armat Frames″ շրջանակների փաթեթները: PicsArt հավելվածի միլիոնավոր օգտատերերն արդեն կարող են հեշտությամբ ներբեռնել հայկական տարազի դետալներն ու նախշերն աշխարհի տարբեր ծայրերում՝ իրենց նկարներին հաղորդելով հայկական ոգին և Սիրուշոյի ինքնատիպ ոճը: 

Մինչ այդ PicsArt-ը համագործակցել է նաև Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆֆի, Dior, L’oreal եւ այլ աշխարհահռչակ անունների և ապրանքանիշների հետ։  Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական ազգային արժեքներով ոգեշնչված երկու փաթեթ։ 

Եթե արդեն ունեք PicsArt հավելվածը, շտապեք ներբեռնել “SirushoStyle” և “Armat Frame” փաթեթները ու սկսել ստեղծագործել:

Կարդալ նաև

Մեկնաբանել