FASHIONFashion Business

SONIA RYKIEL ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է

09/05/2019

Ֆրանսիական ապրանքանիշը այժմ նոր սեփականատեր է փնտրում:

Sonia Rykiel ապրանքանիշի ֆինանսական խնդիրներն ի հայտ էին եկել դեռ վաղուց: 2011 թվականից ընկերության եկամուտները սկսել էին նվազել, իսկ 2018-ը, ըստ BօF-ի տվյալների, ամփոփվել է 20 միլիոն եվրո վնասով: Դրան հաջորդեց կրեատիվ տնօրեն Ժյուլի դե Լիբրանի հետ պայմանագրի խզումը, որն իրականացվել էր առանց նախնական ծանուցման՝ այսպիսով կտրուկ խախտելով պայմանագրի կետերը՝ համաձայն որի դիզայները պետք է շարունակեր աշխատել մինչ 2020 թվականը:

Արդյունքում ընկերությունը հայտարարություն է տարածում սննկացման մասին և միաժամանակ դադարացնում մի քանի խանութների աշխատանքը՝ այդ թվում նաև Նյու Յորքում և Լոնդոնում:

Համաձայն դատարանի որոշման՝ ապրանքնիշը կարող է 2 ամսվա ընթացքում փորձել գտնել նոր սեփականատեր, ինչը վճարունակությունը կորցրած ընկերության վերջին քայլն է ֆինանսական կարգավիճակը բարելավելու ճանապարհին:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.