FASHIONFashion TrendsShopping

ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ ՛18 ՍԵԶՈՆԻ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԶԱՐԴԵՐԸ

03/04/2018
feauture2018

Մենք արդեն լիարժեք վայելում ենք տաք եղանակը՝ կտրուկ փոփոխություններ կատարելով մեր զգեստապահարանում, ոճի մեջ և, ինչու չէ, նաև, կյանքում:

Նորաոճ look-երի պլանավորման ճանապարհին անտեսված չի մնում զարդատուփը, ուր, հավատացեք, այս սեզոն պետք է լինելու լուրջ փոփոխություններ կատարել:

Առաջնային՝ մի կողմ ենք դնում բոլոր տեսակի չոկերները: Այո՛, դիզայներները վերջապես մոռացան նրանց գոյության մասին: Հաջորդիվ՝ զարդերի ընտրության ժամանակ առաջնորդվում ենք «զարդերը երբեք շատ չեն լինում» կարգախոսով: Մեր այս խոսքերի ապացույցը կլինեն ներկայացված գարուն-ամառ սեզոնի միտումները, քանի որ դիզայներները չեն ափսոսացել քանակի և ոչ էլ զարդերի չափսերի վրա:

MUST HAVE ՎԶՆՈՑՆԵՐ

Այս սեզոն դիզայներները հիմնական շեշտադրումը կատարել են տարատեսակ վզնոցների, շղթաների և կախազարդերի վրա: Վերջիններս խոշոր են, կազմված տարբեր ֆակտուրաների խառնուրդներից, կան նաև բավական նուրբ, ավելի զուսպ տարբերակներ: Շղթաների մեծ մասի վրա առկա են փոքրից մինչև բավական մեծ կախազարդ: Ավելի զուսպ ու էլեգանտ մոդելների դեպքում շղթաներն իրենց ողջ երկայնքով զարդարված են թանկարժեք քարերով կամ բյուրեղներով:

 

langery-point89

Ինչպես ստանալ: Կերպարում մենք համադրել ենք Coeur de Lion գերմանական ապրանքանիշի գունեղ վզնոցները և թևնոցները: Զարդերը հավաքված են ձեռքով, պատրաստված են Swarovsky բյուրեղների կիրառմամբ: Coeur de Lion ապրանքանիշի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Langery խանութների ցանցն է: 

Թրենդի հիմնական կիրառությունը նման շղթաների միաժամանակյա համադրման մեջ է: Օրինակ Gucci և Giambattista Valli ապրանքանիշերն առաջարկում են իրար հետ համադրել վզնոցները, որոնք հին ժամանակների ամուլետներ են հիշեցնում:

equip-point89

 

Ինչպես ստանալ: Կերպարում մենք համադրել ենք Nature Bijoux ֆրանսիական ապրանքանիշի զարդերը: Վերջիններս պատրաստված են միմիայն բնական հումքից: Ապրանքանիշը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Equip խանութ-սրահում: 

Զարդերի թրենդային բազմաշերտ համադրություն կարող եք ստալ  նաև երկու տարբեր երկարություն ունեցող վզնոցները միաժամանակ կրելով, ընդ որում, դրանցից մեկը պետք է ունենա խոշոր կախազարդ, իսկ մյուսը՝ կազմված լինի հուլունքանման քարերից: Կերպարն առավել ամբողջական դարձնելու համար խորհուրդ ենք տալիս ընտրել նույն ոճային խմբին պատկանող թևնոցներ: Հետաքրքիր օրինակ կարող են լինել Dolce & Gabbana և Alexander Wang ցուցադրությունների ժամանակ ներկայացված կերպարները:

langery-point89

 

Ինչպես ստանալ: Կերպարի ստացման համար կիրառվել են By Dziubeka և Culture Mix ապրանքանիշերի զարդերը, որոնք ներկայացված են Langery խանութների ցանցում:

MUST HAVE ԱԿԱՆՋՕՂԵՐ

Պարանոցային զարդերից բարձրանում ենք վերև և մեր ուշադրությունը սևեռում թրենդային կախազարդ-ականջօղերի վրա: Ընդհանրապես, կախազարդի ձև ունեցող աքսեսուարներն ամուր դիրք են ընդունել նորաձևության մեջ և, վերջիններից խուսափել, բնավ, պետք չէ:

Գարուն-ամառ սեզոնի թրենդային ականջօղերը խոշոր են և երկար: Այս ականջօղերը կարելի է կրել ինչպես զույգով, այպես էլ որպես մեկ եզակի զարդ: Մենք սիրահարվել ենք Jil Sander և Saint Laurent տարբերակներին, որոնցում ականջօղի հիմքը երկար մետաղյա ձողն է կամ շղթան: Այսպիսի զարդերը գերազանց ընտրություն են ինչպես լայն, այնպես էլ փակ բացվածք ունեցող զգեստների համար:

equip-point89

 

Ինչպես ստանալ: Կերպարը ստացել ենք ORI TAO ֆրանսիական ապրանքանիշի զարդերով, որոնք աչքի են ընկնում իրենց art-deco ոճով: Զարդերը ստեղծված են երկրաչափական լուծումներով: Ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է Equip խանութ-սրահում

MUST HAVE ԹԵՎՆՈՑՆԵՐ

Ինչ վերաբերում է թևնոցներին, ապա դիզայներները կողմ են, որպեսզի մենք միաժամանակ կրենք մի քանի շղթայանման ապարանջաններ, որոնց վրա կլինեն տարատեսակ մանր կախազարդեր: Ոճաբանները դեմ չեն նաև բավական մասիվային թևնոցների առկայությանը, որոնք խորհուրդ են տալիս կրել ինչպես դաստակին, այնպես էլ ձեռքի վերնամասում:

equip-point89

 

Ինչպես ստանալ: Սեզոնի թրենդային մանուշակագույն երանգի զարդերը ներկայացնում է ZSISKA հոլանդական ապրանքանիշը, որոնց պատրաստման համար կիրառվում է կիսաթափանցիկ կաուչուկ: Ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է Equip խանութ-սրահում

Օրինակ Christian Dior և Bottega Veneta ապրանքանիշերն իրենց նոր հավաքածուներում փորձեցին կրկին նորաձև դարձնել էթնո ոճը, որը ճիշտ գունային ընտրության պարագայում կարող է իդեալական լուծում դառնալ այս ամռան համար:

DSC_5487+1

 

Ինչպես ստանալ: Կերպարի ստացման համար կիրառվել են Franck Herval ապրանքանիշի բնական և էկզոտիկ նյութերից պատրաստված զարդերը: Franck Nerva ապրանքանիշը նույնպես ներկայացված է Equip խանութ-սրահում:

ՍԵԶՈՆԻ HIT

Եվ այս սեզոնի գլխավոր հիթերից մեկը, որը, երբեք չկորցնելով իր դասական ակտուալությունը, այս գարնանն ու ամռանն ունենալ է ոճային այլ դրսևորում: Խոսքը մարգարիտների մասին է:

Թրենդային են մարգարիտներից պատրաստված տարատեսակ զարդերը՝ վզնոցներ, ականջօղեր, թևնոցներ, անգամ բրոշեր: Վերջիններս հնարավոր է կրել ինչպես դասական տարբերակով, այնպես էլ բազմահարկ համադրությամբ, իսկ ավելի համարձակներին խորհուրդ ենք տալիս միաժամանակ կրել սև և սպիտակ մարգարիտներից պատրաստված զարդեր: Մարգարիտները կարող են լինել ինչպես դասական կլոր, այնպես էլ անկանոն ձևի, ինչպիսին ներկայացված էին Sonia Rykiel հավաքածուի մեջ:

perla-del-caribe-point89

 

Ինչպես ստանալ: Մարգարտյա վզնոցներն ու ապարանջանը ներկայացնում է Perla Del Caribe ապրանքանիշի հայաստանյան խանութ-սրահը: Զարդերի պատրաստման համար կիրառվում է բացառապես բնական մարգարիտներ՝ ձևի և գույների բազմազանությամբ:  


Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար՝ 

  • Image Code Beauty Salon (Ղ. Փարպեցի 4)` ֆոտոշարքի beauty ոճավորման համար
  • Langery խանութների ցանց (RIO ա/կ, Tashir Street ա/կ, Տաշիր ա/կ)
  • Equip խանութ-սրահ (Հյուսիսային պողոտա 10/1)
  • Perla Del Caribe խանութ-սրահ (Yerevan Mall ա/կ)

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | BeglarianPhotography 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.