LifestyleMusic

20 ԻՆՔՆԱՏԻՊ ԵՐԳԵՐ ՍՏԱՍ ՄԻԽԱՅԼՈՎԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ

23/02/2019

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովն ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ:

«Ես և Դու» խորագիրը կրող համերգային երեկոյին կհնչեն Միխայլովի արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում կկատարի «Всё для тебя», «Только ты», «Ты», «Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» և այլ սիրված գործեր:

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են  նաև այլ անակնկալներ:

Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում:

2

Առաջիկա ելույթների՝ այդ թվում երևանյան համերգի մասին տեղեկատվությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում:

Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը:

Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.