LifestyleMusic

ՍՏԱՍ ՄԻԽԱՅԼՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԵՍ ԵՎ ԴՈՒ» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

13/01/2019
feature2019

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: 

Համերգը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը կներկայանա իր «Ես և Դու» համերգային ծրագիրով:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ 

«Ես և Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն և իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար:

2

Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ը կլինի արտիստի թվով 3-րդ համերգը մեր երկրում:

Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.